SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սամվել Տերտերյանը դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր


Սամվել Տերտերյանը դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ըմբշամարտ 💬 Comment

Հայ ըմբիշ Սամվել Տերտերյանը (մինչև 77 կգ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական Եվրոպայի առաջնությունում։

Երրորդ տեղի համար գոտեմարտում Տերտերյանը վստահ հաղթանակ տարավ Մոլդովան ներկայացնող Կոնստանտին Տոշչայի նկատմամբ՝ 8:0 հաշվով՝ բերելով Հայաստանի հավաքականի առաջին մեդալը այս առաջնությունում։

Բրոնզե մեդալին հասնելու ճանապարհին Սամվելը հանդես եկավ հետևյալ գոտեմարտերում․

1/8 եզրափակիչ՝ Սամվել Տերտերյան (Հայաստան) — Պետրո Շաֆրანსկի (Ուկրաինա) 4:0
1/4 եզրափակիչ՝ Սամվել Տերտերյան (Հայաստան) — Գամզաթ Գաջիև (Ռուսաստան) 10:1
Կիսաեզրափակիչ՝ Սամվել Տերտերյան (Հայաստան) — Դավուդ Մամմադով (Ադրբեջան) 1:4
Բրոնզե մեդալի գոտեմարտ՝ Սամվել Տերտերյան (Հայաստան) — Կոնստանտին Տոշչա (Մոլդովա) 8:0

Վերջին գոտեմարտի տեսանյութը՝

Նշենք, որ վաղը մինչև 72 կգ քաշային կարգի եզրափակչում հանդես կգա Սամվելի կրտսեր եղբայրը՝ Գասպար Տերտերյանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։