SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սամվել Տերտերյանը՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում


Սամվել Տերտերյանը՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում
Ըմբշամարտ 💬 Comment

Հունիսի 30-ին Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը։ Մրցաշարի առաջին օրը գորգ դուրս եկավ Հայաստանի հավաքականի հինգ ներկայացուցիչներից հինգը, որոնցից մեկը՝ Սամվել Տերտերյանը, կարողացավ հասնել կիսաեզրափակիչ։

77 կգ քաշային կարգում հանդես եկող Տերտերյանը վստահ հաղթանակ տարավ քառորդ եզրափակչում՝ 10:1 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Գամզատ Հաջիևի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Տերտերյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Դավուդ Մամմադովը։

Մյուս հայ ըմբիշները՝ Լևոն Քազարյանը (55 կգ), Ալեքս Մարգարյանը (63 կգ) և Սեյրան Կիրակոսյանը (130 կգ), մեկական հաղթանակ են տարել, սակայն պարտվել են քառորդ եզրափակիչներում։ Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) պարտվել է առաջին գոտեմարտում։

Չնայած պարտություններին՝ չորս ըմբիշները դեռ ունեն բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն։ Եթե նրանց մրցակիցները հասնեն եզրափակիչ, ապա հայ ըմբիշները կշարունակեն պայքարը սփոփիչ փուլում։

Կիսաեզրափակիչները կմեկնարկեն այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։