Սամվել Գրիգորյանը կպայքարի Եվրոպայի 2025 թվականի առաջնության բրոնզե մեդալի համար
Այսօր՝ ապրիլի 13-ին, Բրատիսլավայում եզրափակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը։ Վերջին օրը Հայաստանի հավաքականի երկու մարզիկներ պայքարելու են բրոնզե մեդալների համար՝ Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար մենամարտելու իրավունք է ստացել ուղիղ՝ կիսաեզրափակչում պարտվելուց հետո։ Իսկ Գրիգորյանը ստիպված էր անցնել սփոփիչ գոտեմարտ, քանի որ 1/8 եզրափակիչում պարտվել էր ապագա եզրափակչի մասնակից Գուրբան Գուրբանովին (Ադրբեջան)։
Սփոփիչ փուլում Սամվել Գրիգորյանը 4:3 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Ալիևին և այսօր բրոնզե մեդալի համար մրցելու է Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլքվաձեի դեմ։
Արթուր Ալեքսանյանի մրցակիցը բրոնզե մեդալի համար կլինի Հունգարիայի ներկայացուցիչ Ալեքս Սժոկեն։
Եզրափակիչ գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0