Սամվել Գասպարյանը նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
Հայաստանի հավաքականի նախկին ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը զբաղեցրել է այս պաշտոնը՝ ավարտելով իր մարզական կարիերան։ 27-ամյա մարզիկը նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար։
«Սիրելի ընկերներ, այսօր նշանակվել եմ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ։
Մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ սկսելու աշխատանքս հարազատ թիմում ( ֆեդերացիայում), ինչպես մարզական կարիերայիս ընթացքում , այնպես էլ հիմա՝ ծառայելու եմ հանուն մեր պետության ու գալիք հաղթանակների համար։
Շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Արայիկ Հարությունյանին՝ վստահության համար։
Շնորհակալ եմ նաև մեր բոլոր մարզիչներից , իմ հաջողություններում մեծ ներդրում կատարելու համար ։ Վստահ եմ մեր գրագետ և համերաշխ համագործակցության արդյունքում կհասնենք էլ ավելի մեծ հաջողությունների»,- գրել է նախկին ծանրամարտիկը իր սոցիալական ցանցերում։
Սամվելն ունեցել է շատ լավ, բայց կարճատև մարզական կարիերա, որը ավարտվել է ծանր վնասվածքի պատճառով։ Վստահ ենք, որ նա իր կիրքը ճիշտ ուղղությամբ կուղղորդի և կշարունակի նպաստել երկրի սպորտի զարգացմանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0