«Ուրարտուի» ղեկավարությունը, Նոբել Առուստամյանը, Արազ Օզբիլիսը և Ջոն Կալուկյանը մեկնել են Թբիլիսի՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին
«Ուրարտու» ակումբի ղեկավարությունն ընդլայնված կազմով մեկնել է Թբիլիսի՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին Վրաստանի դեմ խաղում, որը կանցկացվի այսօր «Դինամո Արենայում»։
Թբիլիսի ժամանածների թվում են Արազ Օզբիլիսը, Դմիտրի Գունկոն, Էրիկ Վարդանյանը, ինչպես նաև հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը և Ջոն Կալուկյանը՝ Նիկոլաս Կալուկյանի հայրը, ով ժամանել է Նյու Յորքից։
«Մենք մեր ողջ «Ուրարտու» ակումբով որոշել ենք մեկնել Թբիլիսի և երկրպագել ազգային հավաքականին։ Իսկ եթե դուք կարծում եք, որ վերջին իրադարձությունների ֆոնին կարելի է այլ կերպ վարվել, ապա մեզ հետ տարբեր ճանապարհներով եք գնալու»,- գրում է Sonn’s Playground տելեգրամյան ալիքը։
Վրաստան - Հայաստան հանդիպումը՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի շրջանակում, կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 17:00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0