Ռուսաստանի ըմբիշները հանդես կգան Հայաստանում անցկացվող միջազգային մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսաստանի մինչև 20 տարեկան ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Հայաստանում կայանալիք միջազգային մրցաշարին, որը կանցկացվի մարտի 16-ից 19-ը։ Այս մասին WRESTRUS.RU-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ազգային հավաքականի ավագ մարզիչ Զելիմխան Գուսեյնովը։
Թիմի կազմում ընդգրկվել են այն մարզիկները, որոնք ընտրվել են Ռուսաստանի մինչև 20 տարեկանների առաջնության արդյունքներով, որը տեղի է ունեցել Վլադիկավկազում։ Առաջիկա մրցաշարը կդառնա Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու փուլերից մեկը և հնարավորություն կտա մարզչական շտաբին գնահատել ըմբիշների ընթացիկ մարզավիճակը։
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ՝ այո։ Առաջիկայում ունենք երեք ուսումնամարզական հավաք Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար և երկու միջազգային մրցաշար։ Դրանցից առաջինը կանցկացվի մարտի 16–19-ը Հայաստանում, իսկ երկրորդը՝ ապրիլի 17–19-ը Թուրքիայում։ Այժմ ուսումնամարզական հավաքների ընթացքում կստուգենք տղաների վիճակը, և արդեն Հայաստանի և Թուրքիայի մրցաշարերից հետո կձևավորենք Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը։ Կարծում եմ՝ պետք է լավ հանդես գանք», — նշել է Գուսեյնովը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ խոսքը կարող է վերաբերվել Լևա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարին, որը ամեն տարի մարտին անցկացվում է Երևանում։ Անցյալ տարի մրցումները կայացել էին ամսվա վերջում՝ մինչև 23 տարեկան մարզիկների մասնակցությամբ, և ռուսական թիմը դրանց չէր մասնակցել։ Առաջիկա մրցաշարի ձևաչափի և կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռևս չկա։
2026 թվականի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հյուսիսային Մակեդոնիայում՝ հուլիսի 6-ից 12-ը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0