SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ռոման Ավակյան Գոմես — երիտասարդ տաղանդ, որի հետքերով հետևում են Հայաստանում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում


Ռոման Ավակյան Գոմես — երիտասարդ տաղանդ, որի հետքերով հետևում են Հայաստանում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում
Ֆուտբոլ 💬 Comment (1)

15-ամյա կիսապաշտպան Ռոման Ավաքյան Գոմեսը շարունակվում է արագ բարձրանալ ֆուտբոլային սանդուղքով Գերմանիայում։ Հայ-մեքսիկացի-ամերիկացի տաղանդը «Մայնց U16»-ի կազմում դարձել է B-Junioren (U17) Regionalliga Südwest մրցաշարի չեմպիոն՝ 13 խաղում տարնելով 11 հաղթանակ։ Երիտասարդ հայ ֆուտբոլիստը թիմի հիմնական խաղացողներից էր։

Ճանապարհը Սան Դիեգոյից դեպի Գերմանիա

Ռոմանը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում՝ հայ հայրիկի և մեքսիկացի մայրիկի ընտանիքում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել ԱՄՆ-ում, իսկ մի քանի տարի առաջ ընտանիքով տեղափոխվել Գերմանիա։

2024 թվականի նոյեմբերին Ավաքյանը պայմանագիր է կնքել «Մայնց 05»-ի հետ։ Սկզբում հանդես է եկել U14 թիմում, ապա՝ U16-ում, որտեղ արագ դարձել է առաջատարներից մեկը։

Մինչ «Մայնց»-ի ակադեմիա տեղափոխվելը՝ Ռոմանը մարզվել է TSV Schott Mainz ակումբում։


PAYFA-ն և առաջին քայլերը Հայաստանի հավաքականում

PAYFA USA ծրագրի (Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի բաժին, որը զբաղվում է Հյուսիսային Ամերիկայում երիտասարդ տաղանդների որոնմամբ) միջոցով Ռոմանը առաջին անգամ դուրս եկավ միջազգային ասպարեզ։

Նա հանդես եկավ Հայաստանի U14 հավաքականում 2024 թվականի UEFA Development Cup-ում, իսկ 2025 թվականի մայիսին՝ Հայաստանի U15 հավաքականում Երեւանում կայացած UEFA Development Cup-ում, որտեղ գոլ խփեց Ուզբեկստանի դեմ խաղում և իրացրեց 11-մետրանոցը Վրաստանի դեմ սերիայում։

Ֆուտբոլիստը ոչ մեկ անգամ նշել է PAYFA-ի դերը իր կարիերայում․

«Շնորհակալություն PAYFA USA-ին՝ ինձ միջազգային հարթակ դուրս բերելու և հնարավորություն տալու ներկայացնելու իմ երկիրը։ Առանց ձեզ ես չէի կարող խաղալ Հայաստանի համար։ Աշխատանքը դեռ ավարտված չէ։ Փառք Աստծու»։


Երեք երկրներ՝ մեկ տաղանդի հետևում

Ծագմամբ Ավաքյան Գոմեսը իրավունք ունի խաղալու Հայաստանի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի հավաքականներում։ Թեև ներկայում խաղում է Հայաստանի երիտասարդական հավաքականում, մեծահասակների մակարդակում ընտրությունը դեռ բաց է․ և Մեքսիկան, և ԱՄՆ-ը ուշադիր հետևում են նրա առաջընթացին։

Աճող հետաքրքրության ֆոնին Ռոմանը վերջերս հրապարակեց իր լուսանկարը Հայաստանի հավաքականի մարզաշապիկով՝ գրությամբ․

«Նրանք կանչում են — ես արձագանքում եմ»

Roman Avakian Gomez


Ինչ են ասում Ռոմանի մասին Մեքսիկայում

Մեքսիկացի սկաուտներն ու ֆուտբոլային էջերը արդեն ներառել են Ավաքյան Գոմեսին արտասահմանում խաղացող ամենահեռանկարային տաղանդների ցուցակում․

scoutyoungmex:
«Հավաքել եմ 2010 թվականին ծնված, արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը։ Մեքսիկայի U15 հավաքականը, որը Concacaf-ի գործող չեմպիոնն է, կարող էր ուժեղանալ այսպիսի խաղացներով»։

Jovenes Futbolistas MX:
«ՄԵՔՍԻԿԱՑԻ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅՈՒՄ։ Ռոման Ավաքյան Գոմես — “Մայնց 05”-ի նոր ֆուտբոլիստ՝ մեքսիկական roots-ով կիսապաշտպան։ Այժմ ներկայացնում է Հայաստանը U14-ում։ Հետևեք նրան»։


Ինչ են գրում ԱՄՆ-ում

Ամերիկացի վերլուծաբանները նույնպես Ռոմանին համարում են 2010 թվականի սերնդի ամենահետաքրքիր տաղանդներից մեկը․

ussoccercollective:
«Նա մոտ է այն պահին, երբ նրա անունը բոլորին հայտնի կլինի։ Մոտ 6 ոտ բարձրություն, ձախլիկ, ունիվերսալ և ուժեղ խաղացող երկու փուլերում։ ԱՄՆ-ը նրան պահում է տեսադաշտում»։

Marcus Chairez | US/SC:
«Ռոմանը ծնվել է Սան Դիեգոյում և ապրել այնտեղ մինչև 12 տարեկանը։ Տաղանդավոր ձախլիկ, լավագույնս համապատասխանում է “ութնյակ” կամ “վեցնյակ” դիրքերին, կարող է խաղալ նաև ձախ պաշտպանությունում։ ՈՒժեղ է անցումային փուլերում, ունի գերազանց փոխանցումներ և վստահ պաշտպանական խաղ։ Այդ խաղացողներից է, որոնց պետք է ուշադրությամբ հետևել “Մայնցում”, Գերմանիայի լավագույն ակադեմիաներից մեկում»։


Ռոման Ավաքյան Գոմեսի խաղաոճը

Ռոմանը կարող է խաղալ հարձակվող կամ կենտրոնական կիսապաշտպանի դիրքերում, ինչպես նաև եզրում։ Նա առանձնանում է՝

  • դաշտի գերազանց տեսողությամբ,

  • բարձրակարգ փոխանցումներով,

  • եզակի տեխնիկայով,

  • տարիքին չհամապատասխանող հասուն որոշումներով,

  • ունիվերսալությամբ և ֆիզիկական պատրաստվածությամբ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

1
Ю
Юрий 08.12.2025 21:01
Парню желаю больших успехов! Уже четыре народа гордятся им.Я за интернационал!

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։