Ռոդրիգո Ռամուշը՝ «Արարատ-Արմենիայի» նոր հարձակվող
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային ակումբ «Արարատ-Արմենիան» հայտարարեց 21-ամյա պորտուգալացի հարձակվող Ռոդրիգո Ռամուշի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ինչպես հաղորդում է երևանցիների մամուլի ծառայությունը, պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Լիսաբոնի «Բենֆիկայի» ակադեմիայի սան Ռամուշը տարբեր տարիներին հանդես է եկել «Բելենենսեշի» և B-SAD-ի պատանեկան ու երիտասարդական կազմերում, ինչպես նաև պաշտպանել է «Էշտորիլի» և «Տոնդելայի» գույները։ Անցած մրցաշրջանում վինգերը հանդես է եկել Պորտուգալիայի երկրորդ լիգայում՝ «Տոնդելայի» կազմում, անցկացրել 28 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Տրանսֆերային պորտալի տվյալներով՝ Ռամուշի արժեքը կազմում է 550 հազար եվրո, ինչը նրան դարձնում է «Արարատ-Արմենիայի» ամենաթանկ նորեկը ընթացիկ մրցաշրջանում։ Մինչ հայկական ակումբ տեղափոխվելը Ռոդրիգոն հիմնականում հանդես էր գալիս Պորտուգալիայի երիտասարդական և պահեստային առաջնություններում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0