Ռոբերտ Արզումանյան․ «Մենք գիտենք՝ ինչպես հաղթել «Նեմանին»»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը մամուլի ասուլիս է անցկացրել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ՝ հյուրընկալվելով Գռոդնոյի «Նեմանին»: Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում հայկական ակումբը պարտվեց 1։2 հաշվով։
Արզումանյանն ընդգծեց, որ թիմը պատրաստ է պատասխան խաղին ու մեկնարկել է Հունգարիա միայն հաղթանակի համար։
– Պատասխան խաղին ավելի լավ ենք պատրաստ, քան առաջինին, – նշեց գլխավոր մարզիչը։ – Մեր խաղային ձևը յուրաքանչյուր խաղից հետո կբարելավվի։ Մենք եկել ենք հաղթանակի հետևից և ամեն ինչ կանենք դրա համար։ Բոլոր խաղացողները պատրաստ են, կան մանր վնասվածքներ, բայց ընդհանուր առմամբ՝ թիմը լավ վիճակում է։
Մարզիչը նաև բնութագրել է մրցակցին․
– Մենք ուշադիր ուսումնասիրել ենք «Նեմանի» խաղը։ Այժմ նրանք մրցաշրջանի ակտիվ փուլում են, ֆիզիկապես շատ ուժեղ թիմ են՝ փորձառու ֆուտբոլիստներով։ Նրանց խաղաոճը ուղղահայաց է՝ շատ են օգտագործում երկար փոխանցումներ և հաղթում են մենապայքարներում։ Նրանց խաղը հասկանալի է, և մենք գիտենք՝ ինչպես են նրանք գործում կոնկրետ իրավիճակներում։ Այդ պատճառով լավ ենք պատրաստվել և գիտենք՝ ինչպես հաղթել։
Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ Հունգարիայի Գյոր քաղաքում՝ չեզոք դաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22։00-ին։ Չնայած առաջին խաղի պարտությանը, «Ուրարտուն» շարունակում է պահպանել անցումի հնարավորությունները։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0