Ձմեռային օլիմպիական խաղեր 2026․ արդյունքները՝ փետրվարի 6-ի դրությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 6-ին Միլանում տեղի ունեցավ 2026 թվականի XXV ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Սակայն Օլիմպիադայի պաշտոնական մեկնարկից առաջ այդ օրը մրցումներ անցկացվեցին երեք մարզաձևերում՝ գեղասահք, հոկեյ և քյորլինգ։
Գեղասահքում մեկնարկեց թիմային առաջնությունը, քյորլինգում շարունակվեցին խառը զույգերի հանդիպումները, իսկ տափօղակով հոկեյում տեղի ունեցան կանանց հավաքականների խաղերը։
Ներկայացնում ենք փետրվարի 6-ի Օլիմպիական խաղերի արդյունքների ամբողջական ամփոփումը։
Քյորլինգ (խառը զույգեր)
Մեծ Բրիտանիա — Շվեդիա — 7:4
Իտալիա — Շվեյցարիա — 12:4
ԱՄՆ — Կանադա — 7:5
ԱՄՆ — Չեխիա — 8:1
Իտալիա — Էստոնիա — 7:4
Մեծ Բրիտանիա — Հարավային Կորեա — 8:2
Նորվեգիա — Շվեդիա — 9:0
Տափօղակով հոկեյ (կանայք)
Շվեյցարիա — Չեխիա — 4:3 (բուլիտներով), խումբ A
Ճապոնիա — Ֆրանսիա — 3:2, խումբ B
Գեղասահք (թիմային առաջնություն)
Այդ օրը անցկացվեցին երեք մրցաձևեր՝ ռիթմ-պար սառցե պարերում, կարճ ծրագիր զույգերի մոտ և կանանց կարճ ծրագիր։
Երեք ծրագրերից հետո առաջատարն է ԱՄՆ-ի հավաքականը։ Փետրվարի 7-ին կկայանան կարճ ծրագիրն ու ազատ պարը սառցե պարերում։ Թիմային առաջնությունն ավարտվելու է փետրվարի 8-ին՝ զույգերի, ինչպես նաև կանանց և տղամարդկանց ազատ ծրագրերից հետո։
Մրցաշարային աղյուսակ (երեք ծրագրերից հետո)
ԱՄՆ — 25
Ճապոնիա — 23
Իտալիա — 22
Վրաստան — 20
Կանադա — 19
Ֆրանսիա — 17
Հարավային Կորեա — 11
Մեծ Բրիտանիա — 11
Չինաստան — 10
Լեհաստան — 6
Փետրվարի 7-ին Օլիմպիական խաղերում կխաղարկվեն առաջին մեդալների հավաքածուները՝ լեռնադահուկային սպորտում, դահուկավազքում, թռիչքներում հարթակից, սնոուբորդում և արագասահքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
2