ՖԻՖԱ 2026 Աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության արդյունքները. բոլոր 12 խմբերի ամբողջական կազմը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Վաշինգտոնում ավարտվեց ՖԻՖԱ 2026 աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Կենեդի կենտրոնում կայացած արարողության ընթացքում ձևավորվեցին նոր ձևաչափի 12 խմբերը՝ A-ից մինչև L։
Մրցաշարը, որը առաջին անգամ կանցկացվի ընդլայնված ձևաչափով, կունենա 48 թիմ։ Այժմ արդեն որոշված են 48-ից 42 թիմերը, որոնք ներկայացված էին վիճակահանությանը։ Մնացած 6 ուղեգրերը կհենչվեն 2026 թվականի մարտին՝ Եվրոպական (4) և միջմայրցամաքային (2) փլեյ-օֆֆերի ընթացքում։
Ստորև ներկայացված է մասնակիցների ամբողջական բաշխումը։
Վիճակահանության արդյունքներ (թարմացվում է)
Խումբ A:
Մեքսիկա
Հարավային Կորեա
Հարավային Աֆրիկա
Դանիա / Հս. Մակեդոնիա / Չեխիա / Իռլանդիա
Խումբ B:
Կանադա
Շվեյցարիա
Քաթար
Իտալիա / Հս. Իռլանդիա / Ուելս / Բոսնիա և Հերցեգովինա
Խումբ C:
Բրազիլիա
Մարոկկո
Շոտլանդիա
Հայիթի
Խումբ D:
ԱՄՆ
Ավստրալիա
Պարագվայ
Թուրքիա / Ռումինիա / Սլովակիա / Կոսովո
Խումբ E:
Գերմանիա
Էկվադոր
Կոտ դ'Իվուար
Կյուրասաո
Խումբ F:
Նիդեռլանդներ
Ճապոնիա
Թունիս
Շվեդիա / Լեհաստան / Ուկրաինա / Ալբանիա
Խումբ G:
Բելգիա
Իրան
Եգիպտոս
Նոր Զելանդիա
Խումբ H:
Իսպանիա
Ուրուգվայ
Սաուդյան Արաբիա
Կաբո-Վերդե
Խումբ I:
Ֆրանսիա
Սենեգալ
Նորվեգիա
Իրաք / Բոլիվիա / Սուրինամ
Խումբ J:
Արգենտինա
Ավստրիա
Ալժիր
Հորդանան
Խումբ K:
Պորտուգալիա
Կոլումբիա
Ուզբեկաստան
Նոր Կալեդոնիա / Յամայկա, ԿԺ Դեմոկրատական Հանրապետության Կոնգո
Խումբ L:
Անգլիա
Խորվաթիա
Պանամա
Գանա

Վիճակահանության հիմնական պահերը
-
Մրցաշարի տանտերերը՝ ԱՄՆ, Կանադան և Մեքսիկան, ստացել են համապատասխանաբար D1, B1 և A1 դիրքերը։
-
Առաջին զամբյուղի թիմերը բաժանվել են A1–L1 տեղերում։
-
ՈւԵՖԱ-ն, ավանդույթի համաձայն, կարող էր ունենալ մինչև երկու ներկայացուցիչ մեկ խմբում, մինչդեռ մնացած կոնֆեդերացիաները՝ միայն մեկական։
-
Եվրոպական և միջմայրցամաքային փլեյ-օֆֆերի հաղթողները տեղավորվել են 4-րդ զամբյուղում և ստացել են իրենց խմբերը վիճակահանության վերջում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
27