UAE Warriors 60 մրցաշարի արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 13-ին Աբու Դաբիում կայացավ UAE Warriors 60 մենամարտային երեկոն, որի շրջանակում հայ մարզիկ Մարտուն Մեժլումյանը շնչահեղձ անելու հնարքով հաղթանակ տարավ բրազիլացի Իտալո Գոմեշի նկատմամբ։ Ներկայացնում ենք մրցաշարի բոլոր մենամարտերի արդյունքները։
UAE Warriors 60 մենամարտերի արդյունքներ
-
Մուհիդին Աբուբաքար (10–1, Անգլիա/Սոմալի) հաղթեց Վիկտոր Նունեսին (11–6, Բրազիլիա) — թեթևագույն քաշային կարգի գոտի։
-
Տաներ Բոզեր (22–10–1, Կանադա) հաղթեց Վինիսիուս Մորեյրային (14–9, Բրազիլիա) — ՏԿՕ, 3-րդ ռաունդ։
-
Վլադիսլավ Ռուդնև (11–0, Ուկրաինա) հաղթեց Պյոտր Նեդզելսկիին (20–8, Լեհաստան) — միաձայն որոշում։
-
Մարտուն Մեժլումյան (15–3, Հայաստան) հաղթեց Իտալո Գոմեշին (13–6, Բրազիլիա) — շնչահեղձման հնարք, 3-րդ ռաունդ։
-
Համլետ Ասլանով (7–1, Ղազախստան) հաղթեց Շիխիխլաս Ջամալովին (6–1, Ադրբեջան) — միաձայն որոշում։
-
Հոսեյն Խորսանդի (3–0, Իրան) հաղթեց Յազիդ Հասանայինին (3–3, Հորդանան) — միաձայն որոշում։
-
Ռոմերո Քոթոն (7–2, ԱՄՆ) հաղթեց Մարկոս Սանտանային (6–1, Բրազիլիա) — ՏԿՕ, 3-րդ ռաունդ։
-
Մագոմեդ Տուչալով (3–0, Ռուսաստան) հաղթեց Տուրսունբեկ Սադիկովին (1–2, Ուզբեկստան) — ձեռքի լոք, 1-ին ռաունդ։
-
Միշել Օլիվեյրա (5–1, Բրազիլիա) հաղթեց Զուլֆիա Քուրբաշովային (3–3, Ուզբեկստան) — նոկաուտ, 1-ին ռաունդ։
-
Ռաֆիկ Բեք-Օմարով (1–0, Ռուսաստան) հաղթեց Ֆեն Սենվեյին (0–1, Չինաստան) — նոկաուտ, 2-րդ ռաունդ։
-
Սուխրոբբեկ Աթաջանով (8–2, Ուզբեկստան) հաղթեց Մուրադ Իբրահիմովին (4–1, Բահրեյն) — շնչահեղձման հնարք, 2-րդ ռաունդ։
-
Ռուել Պանալես (6–3, Ֆիլիպիններ) հաղթեց Ֆարիս Աշուին (4–1, Հորդանան) — միաձայն որոշում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0