Զագրեբ Օփեն 2026․ հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 8-ին Զագրեբում (Խորվաթիա) ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը՝ Zagreb Open 2026։ Մրցաշարին մասնակցեցին 24 երկրների ըմբիշներ, իսկ թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Իրանի հավաքականը։
Այս մեկնարկը դարձավ 2026 թվականի առաջին վարկանիշային մրցաշարը և փաստացի բացեց միջազգային մրցաշրջանը։ Զագրեբում մարզիկները վաստակեցին կարևոր վարկանիշային միավորներ, որոնք անհրաժեշտ են առաջիկա մայրցամաքային և աշխարհի առաջնություններին, ինչպես նաև ապագա օլիմպիական վարկանիշավորման մրցումներին մասնակցելու համար։
Միևնույն ժամանակ մրցաշարին չեն մասնակցել բոլոր ուժեղագույն հավաքականները։ Մասնավորապես, Զագրեբում չեն ելույթ ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղրղզստանի և մի շարք այլ երկրների հավաքականները։
Նշենք, որ այս ժամանակահատվածում հայ ըմբիշները մասնակցել են Էստոնիայում անցկացված միջազգային մրցաշարի։
Հունահռոմեական ըմբշամարտ․ Zagreb Open 2026-ի արդյունքներ
55 կգ
-
Մոհամմադ Հոսեյնվանդ (Իրան)
-
Իխտիյոր Բոտիրով (Ուզբեկստան)
-
Օմեր Հալիս Ռեջեփ (Թուրքիա), Պոյա Դադ Մարզ (Իրան)
ՖԻՆԱԼ․ Մոհամմադ Հոսեյնվանդ — Իխտիյոր Բոտիրով 2:0
60 կգ
-
Կոտո Գոմի (Ճապոնիա)
-
Ալիշեր Գանիև (Ուզբեկստան)
-
Ամանգալի Բեկբոլատով (Ղազախստան), Երբոլ Կամալիև (Ղազախստան)
ՖԻՆԱԼ․ Կոտո Գոմի — Ալիշեր Գանիև 10:0
63 կգ
-
Էրֆան Բենհամ Ջարկանի (Իրան)
-
Չետան Չետան (Հնդկաստան)
-
Վիտալի Երեմենկո (Մոլդովա), Մեյսամ Քարամալի Դալհանի (Իրան)
ՖԻՆԱԼ․ Էրֆան Բենհամ Ջարկանի — Չետան Չետան 8:4
67 կգ
-
Այտժան Խալմախանով (Ուզբեկստան)
-
Դիեգո Չխիկվաձե (Վրաստան)
-
Կիյոտարո Սոգաբե, Կացուակու Էնդո (Ճապոնիա)
ՖԻՆԱԼ․ Այտժան Խալմախանով — Դիեգո Չխիկվաձե
72 կգ
-
Մուստաֆա Հուսեյն Ալամալդին (Եգիպտոս)
-
Նիկա Բրոլաձե (Վրաստան)
-
Ալմթբեկ Ամանբեկ, Շահզոդ Կուչկորով (Ուզբեկստան)
ՖԻՆԱԼ․ Մուստաֆա Հուսեյն Ալամալդին — Նիկա Բրոլաձե 4:1
77 կգ
-
Ալի Զաբիխոլլա Օսկու (Իրան)
-
Ժոլտան Լևայ (Հունգարիա)
-
Ռոբերտ Ֆրիտշ (Հունգարիա), Աբդուլլո Ալիև (Ուզբեկստան)
ՖԻՆԱԼ․ Ալի Զաբիխոլլա Օսկու — Ժոլտան Լևայ 9:1
82 կգ
-
Յուքսել Սարիչիչեք (Թուրքիա)
-
Միխայիլ Բրադու (Մոլդովա)
-
Իբրահիմ Մագոմեդով (Ղազախստան), Մոհամմադ Ռեզա Մոխթարի (Իրան)
ՖԻՆԱԼ․ Յուքսել Սարիչիչեք — Միխայիլ Բրադու 5:0
87 կգ
-
Իշտվան Տակաչ (Հունգարիա)
-
Տամաշ Լևայ (Հունգարիա)
-
Էրիկ Ժիլվասի (Հունգարիա), Մուհամմադքոդիր Ռասուլով (Ուզբեկստան)
ՖԻՆԱԼ․ Իշտվան Տակաչ — Տամաշ Լևայ 3:1
97 կգ
-
Ալեքս Սժյոկե (Հունգարիա)
-
Իսլամ Եվլոև (Ղազախստան)
-
Գեորգի Մելիա (Հունգարիա), Մոհամմադ Սեյդի Ավենդի (Իրան)
ՖԻՆԱԼ․ Ալեքս Սժյոկե — Իսլամ Եվլոև 4:0
130 կգ
-
Ռըզա Քայաալփ (Թուրքիա)
-
Քոլթոն Շուլց (ԱՄՆ)
-
Օլժաս Սըրլիբայ (Ղազախստան), Դարիուշ Վիտտեկ (Հունգարիա)
ՖԻՆԱԼ․ Ռըզա Քայաալփ — Քոլթոն Շուլց 7:1
Թիմային հաշվարկ
Իրան — 150
Ուզբեկստան — 120
Ղազախստան — 108
Հունգարիա — 93
Վրաստան — 81
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0