Համաշխարհային երիտասարդական առաջնություն 2025. հինգերորդ օրվա արդյունքները
Matheus Pessanha (Brazil)
Մայիսի 5-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացավ Միջազգային ծանրամարտի ֆեդերացիայի (IWF) կողմից կազմակերպված մինչև 20 և մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության հինգերորդ՝ նախավերջին մրցումային օրը։ Այդ օրը խաղարկվեցին երկու տարիքային խմբերի վեցական մեդալների հավաքածուներ։
Հայաստանի հավաքականը համալրեց իր մեդալային պաշարը․ պատանիների մրցաշարում 102 կգ-ից բարձր քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Հարություն Հովհաննիսյանը։ Լավ արդյունք ցուցաբերեց նաև Էմմա Պողոսյանը (81 կգ), որը մինչև 20 տարեկանների մրցաշարում գրավեց չորրորդ տեղը։
Բրազիլիայի տրիումֆը և աշխարհի ռեկորդը
Օրվա գլխավոր հերոսներից մեկը դարձավ Բրազիլիան ներկայացնող Մատեուս Պեսսանյան։ Նա հաղթեց մինչև 20 տարեկանների 102 կգ քաշային կարգում՝ հարվածում սահմանելով աշխարհի նոր ռեկորդ՝ 220 կգ։ Ընդհանուր արդյունքը՝ 395 կգ (175+220), լավագույնն էր մրցումային օրվա ընթացքում։ Պեսսանյան դարձավ Բրազիլիայի պատմության առաջին տղամարդ աշխարհի չեմպիոնը ծանրամարտում՝ բոլոր տարիքային խմբերում։ Նրա ռեկորդային մոտեցումը եզրափակեց վեց հաջող փորձերի փայլուն շարք։
Մայիսի 5-ի արդյունքները
Մինչև 20 տարեկաններ (U20)
102 կգ (տղամարդիկ)
-
Մատեուս Պեսսանյա (Բրազիլիա) — 395 կգ (175+220) – աշխարհի ռեկորդ հարվածում
-
Աբոլֆազի Զարե (Իրան) — 386 կգ (176+210)
-
Մահմուդ Հոսնի (Եգիպտոս) — 371 կգ (168+203)
81 կգ (կիներ)
-
Յոն Ջու Կիմ (ԿԺԴՀ) — 252 կգ (110+142)
-
Սիանժրան Սու (Չինաստան) — 247 կգ (106+141)
-
Լիդիսմար Ապարիսիո (Վենեսուելա) — 230 կգ (103+127)
-
Էմմա Պողոսյան (Հայաստան) — 215 կգ (95+120)
Մինչև 17 տարեկաններ (U17)
102 կգ (տղամարդիկ)
-
Ջաբա Թքեշելաշվիլի (Վրաստան) — 337 կգ (145+192)
-
Ալիշեր Օսմանով (Ուզբեկստան) — 316 կգ (146+170)
-
Սաբա Չիխլաձե (Վրաստան) — 292 կգ (130+162)
+102 կգ (տղամարդիկ)
-
Հոսեյն Յազդանի (Իրան) — 334 կգ (144+190)
-
Հարություն Հովհաննիսյան (Հայաստան) — 323 կգ (150+173)
-
Վլադիմիր Չմիխ (Ուկրաինա) — 323 կգ (143+180)
81 կգ (կիներ)
-
Լիդիսմար Ապարիսիո (Վենեսուելա) — 230 կգ (103+127)
-
Լի Սյուե (Չինաստան) — 229 կգ (104+125)
-
Կարտիկա Պերտիվի (Ինդոնեզիա) — 216 կգ (96+120)
+81 կգ (կիներ)
-
Մոխինուր Եսոնբոևա (Ուզբեկստան) — 225 կգ (98+127)
-
Բարբարա Մենդոսա Սալասար (Վենեսուելա) — 224 կգ (99+125)
-
Մոլի Քինգ (Նոր Զելանդիա) — 223 կգ (97+126)
Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը կխաղարկվեն վերջին մեդալային հավաքածուները՝ տղամարդկանց 109 և +109 կգ, կանանց՝ 87 և +87 կգ քաշային կարգերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0