Zagreb Open 2025 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի առաջին օրվա արդյունքները
Փետրվարի 5-ին Խորվաթիայում կայացավ Zagreb Open 2025 վարկանիշային ըմբշամարտի մրցաշարի առաջին մրցումային օրը։ Սա 2025 թվականի առաջին վարկանիշային մրցաշարն է։
Մրցաշարի առաջին օրը մեդալները խաղարկվեցին 57-61-65-70-74-86 կգ ազատ ոճի ըմբշամարտի քաշային կարգերում։ ԱՄՆ և Իրանի հավաքականները նվաճեցին երկուական ոսկե մեդալ, իսկ Ադրբեջանը և Սլովակիան՝ մեկական։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չի մասնակցում մրցաշարին։
Արման Էլոյանը (61 կգ), ով հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականի կազմում, և Էրիկ Արուշանյանը (65 կգ), ով ներկայացնում է Ուկրաինան, մնացին առանց մրցանակային տեղերի։
Zagreb Open 2025 մրցաշարի առաջին օրվա մեդալակիրները (ազատ ոճ)
57 կգ
Սպենսեր Լի (ԱՄՆ)
Իսլամ Բազարղանով (Ադրբեջան)
Ռոման Բրավո Յանգ (Մեքսիկա)
Ազամաթ Ցուկաև (Սերբիա)
61 կգ
Ահմադ Մոհամմադնեժաջավան (Իրան)
Իբրահիմ Խարի (Իրան)
Նուրադդին Նովրուզով (Ադրբեջան)
Նեշոն Գարեթ (ԱՄՆ)
65 կգ
Աբբաս Մոհամմադրեզա Էբրահիմզադե Սավադքուհի (Իրան)
Ջոզեֆ ՄակՔեննա (ԱՄՆ)
Ալի Ռահիմզադա (Ադրբեջան)
Խամզաթ Արսամերզուև (Ֆրանսիա)
70 կգ
Քենան Հեյբաթով (Ադրբեջան)
Սինա Խալիլի (Իրան)
Օսթին Գոմես (Մեքսիկա)
Վասիլե Դյակոն (Մոլդովա)
74 կգ
Թայմուրազ Սալքազանով (Սլովակիա)
Դևիդ Քարր (ԱՄՆ)
Գեորգի Էլբակիձե (Վրաստան)
Մուրադ Կուրամագոմեդով (Հունգարիա)
86 կգ
Զահիդ Վալենսիա (ԱՄՆ)
Արսենի Ջիոև (Ադրբեջան)
Տրենթ Հիդլեյ (ԱՄՆ)
Նաթան Ջեքսոն (ԱՄՆ)
Փետրվարի 6-ին մեդալները կխաղարկվեն 79-92-97-125 կգ ազատ ոճի և 50-55 կգ կանանց ըմբշամարտի քաշային կարգերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0