2025թ. թաեքվոնդոյի եվրոպական առաջնության առաջին օրվա արդյունքները (օլիմպիական քաշային կարգեր)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Շվեյցարական Էգլ քաղաքում մեկնարկել է 2025 թվականի թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում։ Մրցումների առաջին օրը ռուս մարզիկները ցուցաբերեցին բարձր արդյունքներ՝ նվաճելով երեք ոսկե մեդալ։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկավ մեկ մարզիկ՝ Հայկ Քազարյանը (58 կգ), սակայն նա առաջին մենամարտում զիջեց Ֆրանսիան ներկայացնող Մատիս Ասլեսիոյին, որը հետագայում հասավ մինչև եզրափակիչ։
Ռուս թաեքվոնդիստները վստահ սկսեցին մրցաշարը՝ առաջին օրը նվաճելով երեք ոսկե մեդալ․
-
Իդար Բագով — ոսկի մինչև 58 կգ քաշային կարգում։
-
Ռաֆայել Այուկաեւ — ոսկի 80 կգ-ից բարձր քաշային կարգում՝ եզրափակչում հաղթելով օլիմպիական չեմպիոն Վլադիսլավ Լարինին, որը դարձավ արծաթե մեդալակիր։
-
Մարգարիտա Բլիզնյակովա — ոսկի կանանց մինչև 57 կգ քաշային կարգում։
Ռուսաստանի թիմի ակտիվում կա նաև Իрина Ռոգոզինայի (մինչև 49 կգ) արծաթե մեդալը։
Առաջին օրվա մեդալակիրները
Տղամարդիկ մինչև 58 կգ
Ոսկի․ Իդար Բագով (AIN, Ռուսաստան)
Արծաթ․ Մատիս Ալեսիո (Ֆրանսիա)
Բրոնզ․ Մաքսիմ Մանենկով (Ուկրաինա)
Բրոնզ․ Գեորգի Գուրծիև (AIN, Բելառուս)
Կանայք մինչև 49 կգ
Ոսկի․ Անդրեա Բոկան (Սերբիա)
Արծաթ․ Իրինա Ռոգոզինա (AIN, Ռուսաստան)
Բրոնզ․ Ռիվկա Բայախ (Իսրայել)
Բրոնզ․ Մարիա Ստրունեց (AIN, Բելառուս)
Տղամարդիկ 80 կգ-ից բարձր
Ոսկի․ Ռաֆայել Այուկաեւ (AIN, Ռուսաստան)
Արծաթ․ Վլադիսլավ Լարին (AIN, Ռուսաստան)
Բրոնզ․ Մեհդի Աբեդինի (TRT)
Բրոնզ․ Շիմոն Պյատկովսկի (Լեհաստան)
Կանայք մինչև 57 կգ
Ոսկի․ Մարգարիտա Բլիզնյակովա (AIN, Ռուսաստան)
Արծաթ․ Յուլիա Վիտկո (AIN, Բելառուս)
Բրոնզ․ Նիկոլ Լիսովսկա (Լեհաստան)
Բրոնզ․ Դարյա Կոստենևիչ (Ուկրաինա)
Էգլում մրցումները կավարտվեն կիրակի օրը։ Նախքան այդ այստեղ ավարտվել էր երիտասարդական մրցաշարը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0