PFL Dubai մրցաշարի արդյունքները․ Նուրմագոմեդով vs Դևիս
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 7-ին Դուբայում տեղի ունեցավ խոշոր ՄՄԱ մրցաշար՝ PFL Dubai: Nurmagomedov vs. Davis։ Երեկոյի գլխավոր մենամարտում անպարտելի Ուսման Նուրմագոմեդովը (21–0) պաշտպանեց PFL-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը՝ մրցելով անգլիացի Ալֆի Դևիսի (20–6–1) հետ։
Նուրմագոմեդովը, իր սովորական ոճով, անցկացրեց հաշվարկված և սառնասիրտ մենամարտ՝ հաղթելով խեղդող հնարքով երրորդ ռաունդում՝ առաջին երկու ռաունդներում առավելություն ստանալուց հետո։ Այսպիսով, Ուսման Նուրմագոմեդովը հաջողությամբ պաշտպանեց PFL-ի թեթև քաշային չեմպիոնական գոտին։
Մրցաշարի համագլխավոր մենամարտում Ռամազան Կուրամագոմեդովը (14–0) պայքարեց կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի համար Շամիլ Մուսաևի (20–1–1) դեմ։ Չնայած ձեռքի վնասվածքին, Կուրամագոմեդովը վստահ անցկացրեց ամբողջ մենամարտը և հաղթեց դատավորների միաձայն որոշմամբ (48–46, 48–46, 48–46)՝ դառնալով PFL-ի նոր չեմպիոն կիսամիջին քաշում։ Մենամարտից հետո նա հայտարարեց կարիերան ավարտելու հնարավորության մասին։
«Ես եղել եմ Bellator-ի չեմպիոն, այսօր դարձա PFL-ի չեմպիոն։ Հնարավոր է՝ սա արդեն բավական է։ Կարծում եմ՝ սա իմ վերջին մենամարտն էր։ Այդ որոշման մասին մտածում էի դեռ մենամարտից առաջ։ Եթե գոտին հաղթեմ՝ վերջ։ Ես 29 եմ, գրեթե 30, կարծում եմ՝ սա բավարար է», — ասել է Կուրամագոմեդովը։
Բացի տիտղոսային մենամարտերից, մրցաշարի շրջանակում տեղի ունեցան մի շարք դիտարժան մենամարտեր՝ տարբեր երկրների մարզիկների մասնակցությամբ։
PFL Dubai-ի բոլոր արդյունքները (փետրվարի 7)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
2