Հայաստանի գեղասահորդների արդյունքները երիտասարդների աշխարհի առաջնությունում
Այսօր, մարտի 2-ին, Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում ավարտվել է 2025 թվականի երիտասարդների գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում մրցումներին մասնակցել են երկու մարզիկ՝ Սոֆիա Տիտովան և Միքայել Սալնազարյանը:
Սոֆիա Տիտովան հաջողությամբ անցել է որակավորման փուլը և դուրս եկել ազատ ծրագիր: Մրցումների արդյունքներով նա զբաղեցրել է 20-րդ տեղը 48 մասնակիցների մեջ՝ հավաքելով 159.79 միավոր: Մրցաշարի հաղթող է դարձել ճապոնացի գեղասահորդուհի Մաո Շիմադան, ով ցուցաբերել է բարձր մակարդակի սահք և հավաքել 230.84 միավոր:
Միքայել Սալազարյանը, դժբախտաբար, չի կարողացել դուրս գալ ազատ ծրագիր: Կարճ ծրագրում նա հավաքել է 49.15 միավոր, ինչը նրան թույլ է տվել զբաղեցնել 39-րդ տեղը 41 մասնակիցների մեջ: Երիտասարդների միջև չեմպիոնի կոչմանն արժանացել է ճապոնացի Ռիո Նակատան, ով հավաքել է տպավորիչ 248.99 միավոր:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0