SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Բարեղամ Հարությունյանի և Օմեր Ամետովիչի մենամարտի արդյունքը IBA PRO 4-ում զարմացրեց շատերին


Բարեղամ Հարությունյանի և Օմեր Ամետովիչի մենամարտի արդյունքը IBA PRO 4-ում զարմացրեց շատերին
Բռնցքամարտ 💬 Comment

Ապրիլի 27-ին Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո՝ IBA PRO 4-ը, որի շրջանակներում հայկական բռնցքամարտիկ, 2024 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը մրցեց սերբ Օմեր Ամետովիչի հետ։ Մենամարտը անսպասելի ոչ ոքիով ավարտվեց, ինչը լայն արձագանք առաջացրեց մասնագետների և երկրպագուների շրջանում։

Հարությունյանը առաջին վայրկյաններից վերցրեց նախաձեռնությունը՝ ցուցադրելով բարձր տեմպ, միջին հեռավորության հստակ աշխատանք և տեխնիկական գերազանցություն։ Երկրորդ ռաունդում նա նոկդաունի ենթարկեց Ամետովիչին՝ ընդգծելով իր առավելությունը։ Հայ մարզիկի տեսանելի գերազանցությունը կասկածի տեղ չէր թողնում դիտողների և փորձագետների համար։

Սակայն մենամարտից հետո մրցավարները անսպասելիորեն գրանցեցին ոչ ոքի։ Այս որոշումը զարմացրեց ոչ միայն հանդիսատեսին, այլ նաև Օմեր Ամետովիչին, ով վերճից հետո բարձրացրեց Բարեգամ Հարությունյանի ձեռքը՝ այսպիսով ընդունելով նրա բարոյական հաղթանակը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

IBA PRO 4-ի մնացած մենամարտերի արդյունքները Բանյա Լուկայում.

  • Վլադիմիր Միրոնչիկովը (Սերբիա) 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Վիլմա Կոլոնին (Կոլումբիա)։

  • Լենաս Պերեսը (Կուբա) միաձայն որոշմամբ հաղթեց Ալեքսեյ Եգորովին (Ռուսաստան) և նվաճեց IBA PRO-ի չեմպիոնական գոտին (10 ռաունդ)։

  • Սառա Չիրկովիչը (Սերբիա) միաձայն որոշմամբ հաղթեց Ռոման Մուլային (Ֆրանսիա) և դարձավ IBA PRO-ի չեմպիոնուհի (10 ռաունդ)։

  • Ռաստկո Սիմիչը (Սերբիա) միաձայն որոշմամբ հաղթեց Մուրադ Ալլահվերդիևին (Ադրբեջան) (4 ռաունդ)։

  • Սոֆիան Ումիխան (Ֆրանսիա) միաձայն որոշմամբ հաղթեց Էդիվալդո Կաստրոյին (Մեքսիկա) (10 ռաունդ)։

  • Ալմիր Մեմիչը (Սերբիա) միաձայն որոշմամբ հաղթեց Դավրոն Բոզորովին (Մոլդովա) (4 ռաունդ)։

  • Յովան Նիկոլիչը (Սերբիա) միաձայն որոշմամբ հաղթեց Շոխոբժոն Շուկուրովին (Տաջիկստան) (4 ռաունդ)։

  • Ալեքսեյ Շենդրիկը (Սերբիա) միաձայն որոշմամբ հաղթեց Արտեմ Պուգաչին (Ռուսաստան) (6 ռաունդ)։

Բարեղամ Հարությունյանի (Հայաստան) և Օմեր Ամետովիչի (Սերբիա) մենամարտը ավարտվեց ոչ ոքի։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։