SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մովսիսյանի և Ղազարյանի արդյունքները 2025թ. երիտասարդական Եվրոպայի առաջնությունում


Մովսիսյանի և Ղազարյանի արդյունքները 2025թ. երիտասարդական Եվրոպայի առաջնությունում
Ծանրամարտ 💬 Comment

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը՝ երիտասարդների և մինչև 23 տարեկանի մրցաշարի շրջանակում։ Հայաստանը մինչև 94 կգ քաշային կարգում (մինչև 20 տարեկանների) ներկայացրել են Գրիգոր Ղազարյանը և Վալերիկ Մովսիսյանը։

Գրիգոր Ղազարյանը պոկումում բարձրացրել է 150 կգ և զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Սակայն հրումում նա չի կարողացել հաղթահարել հայտարարված քաշը և մնացել է առանց երկամարտի արդյունքի։

Վալերիկ Մովսիսյանը հանդես է եկել ավելի հաջող․ պոկումում նա բարձրացրել է 155 կգ՝ գրավելով չորրորդ տեղը, իսկ հրումում՝ 185 կգ։ Երկամարտի ընդհանուր արդյունքով (340 կգ) հայ մարզիկը Եվրոպայում գրավել է հինգերորդ տեղը։

Եվրոպայի չեմպիոն է դարձել վրացի Գոգա Ջաջվանին՝ 363 կգ արդյունքով (166+197)։ Երկրորդ տեղը զբաղեցրել է բելառուս Իգնատի Պավլյուկովեցը՝ 360 կգ (165+195), իսկ բրոնզե մեդալը նվաճել է ալբանացի Էրտջան Կոֆշան՝ 356 կգ (162+194)։

Երիտասարդական առաջնությունը Դուրրեսում կավարտվի նոյեմբերի 4-ին։

Մինչև 94 կգ (U20) արդյունքները

  1. Գոգա Ջաջվանի (Վրաստան) — 363 կգ (166+197)

  2. Իգնատի Պավլյուկովեց (Բելառուս) — 360 կգ (165+195)

  3. Էրտջան Կոֆշա (Ալբանիա) — 356 կգ (162+194)

  4. Գերվասի Թաբագարի (Վրաստան) — 349 կգ (153+196)

  5. Վալերիկ Մովսիսյան (Հայաստան) — 340 կգ (155+185)

  6. Ռազմիկ Հարությունյան (Ռուսաստան) — 328 կգ (145+183)

Գրիգոր Ղազարյան — առանց արդյունքի (150+0)։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։