Ցարուկյանի և Պուլլասի ռևանշը Hype Brazil-ում չեղարկվել է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Գրեփլինգի ռևանշ մենամարտը Արման Ցարուկյանի և Ջորջիո Պուլլասի միջև, որը պետք է տեղի ունենար մարտի 11-ին Hype Brazil մրցաշարի շրջանակում Ռիո դե Ժանեյրոյում, չի կայանա։
Մենամարտի չեղարկման մասին հայտնել է հենց Պուլլասը՝ հայտնի լրագրող Արիել Հելվանիի սթրիմի ժամանակ։ Մարզիկի խոսքով՝ նա որոշել է հրաժարվել մենամարտից RAF լիգայի ղեկավար Չադ Բրոնշտեյնի խնդրանքով։
RAF-ի ղեկավարը նախատեսում է կազմակերպել Ցարուկյանի և Պուլլասի ռևանշը հենց իր լիգայի շրջանակում, այդ պատճառով Hype Brazil մրցաշարում մենամարտի անցկացումը չեղարկվել է։ Այժմ ակնկալվում է, որ Ցարուկյանը Hype Brazil-ում նոր մրցակից կունենա։

Մարտի 1-ին Արման Ցարուկյանն ու Ջորջիո Պուլլասն արդեն հանդիպել էին Արիզոնայում կայացած RAF 06 մրցաշարում։ Այդ ժամանակ մարզիկները մենամարտել էին ազատ ըմբշամարտի կանոններով, և հաղթանակը տարել էր Ցարուկյանը։
Վերջնական սուլոցից հետո իրավիճակը կտրուկ սրվեց․ Ցարուկյանը հարվածեց մրցակցին, ինչը հանգեցրեց զանգվածային բախման և մեծ արձագանք առաջացրեց մարտարվեստի համայնքում։
Հենց այդ միջադեպից հետո կողմերը համաձայնեցին անցկացնել ռևանշ՝ այս անգամ գրեփլինգի կանոններով՝ Submission Only ձևաչափով։
Սկզբում նախատեսվում էր, որ ռևանշը կդառնա մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Hype Fighting Brazil մրցաշարի գլխավոր մենամարտը։ Սակայն այժմ սպասվում է, որ մարզիկների երկրորդ հանդիպումը կկայանա RAF լիգայի հովանու ներքո։
Այս պահին ռևանշի նոր ամսաթիվն ու անցկացման վայրը պաշտոնապես չեն հայտարարվել։
Ինքը՝ Ցարուկյանը, ավելի վաղ նշել էր, որ չի ցանկանում ռևանշ ազատ ըմբշամարտի կանոններով, քանի որ վստահ է, որ նրանց մենամարտը կրկին չի կայանա։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0