Մարզական վարկանիշային մրցաշար Հունգարիայում․ երրորդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 19-ին Բուդապեշտում կայացավ Իմրե Պոլյակի և Յանոշ Վարգայի անունը կրող 2025 թվականի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարի երրորդ օրը։ Այս օրը որոշվեցին մեդալակիրները հունահռոմեական ոճի 72, 87 և 130 կգ քաշային կարգերում, ինչպես նաև հայտնի դարձան բոլոր հաղթողները կանանց պայքարում։
Հունահռոմեական ոճում հաղթողներ դարձան Վրաստանի, Դանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Հունգարիայի մրցաշարը բարձր մրցակցություն ուներ և մակարդակով չէր զիջում աշխարհի առաջնությանը․ գորգ դուրս եկան օլիմպիական մրցանակակիրներ, աշխարհի չեմպիոններ և բազմաթիվ տիտղոսակիրներ։ Վաղը՝ հուլիսի 20-ին, մեդալների համար պայքարելու են հունահռոմեական ոճի մյուս յոթ քաշային կարգերում։ Իսկ այս պահին ամփոփում ենք հուլիսի 19-ի և կանանց մրցումների արդյունքները։
Հուլիսի 20-ին Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան երեք ըմբիշներ․
-
Կարեն Ասլանյան (63 կգ)
-
Սամվել Գրիգորյան (82 կգ)
-
Հայկ Խլոյան (97 կգ)
Հունահռոմեական ոճի արդյունքներ (հուլիսի 19)
72 կգ քաշային կարգ
Բրոնզի համար՝
-
Օթար Աբուլաձե (Վրաստան) — Հասրաթ Ջաֆարով (Ադրբեջան) — հաղթանակ՝ չներկայանալու պատճառով
-
Ռուսլան Նուրուլլաև (Ադրբեջան) — Գիորգի Չխիկվաձե (Վրաստան) — 9:0
Եզրափակիչ՝
-
Աբդուլլո Ալիև (Ուզբեկստան) — Յուրի Լոմաձե (Վրաստան) — 2:8
Պատվո հարթակ՝
-
Յուրի Լոմաձե (Վրաստան)
-
Աբդուլլո Ալիև (Ուզբեկստան)
-
Օթար Աբուլաձե (Վրաստան) և Ռուսլան Նուրուլլաև (Ադրբեջան)
10-րդ տեղ․ Նարեկ Օգանյան (Ռուսաստան)
87 կգ քաշային կարգ
Բրոնզի համար՝
-
Ալան Օստաև (Ռուսաստան) — Տամաշ Լևայի (Հունգարիա) — 2:5
-
Ալեքսանդր Կոմարով (Սերբիա) — Իսլամ Աբբասով (Ադրբեջան) — 2:5
Եզրափակիչ՝
-
Տուրպալ Ալի Բիսուլտանով (Դանիա) — Դավիդ Լոսոնցի (Հունգարիա) — հաղթանակ՝ մրցակցի վնասվածքի պատճառով
Պատվո հարթակ՝
-
Տուրպալ Ալի Բիսուլտանով (Դանիա)
-
Դավիդ Լոսոնցի (Հունգարիա)
-
Տամաշ Լևայի (Հունգարիա) և Իսլամ Աբբասով (Ադրբեջան)
130 կգ քաշային կարգ
Բրոնզի համար՝
-
Ալիմխան Սաձիկով (Ղազախստան) — Էլիաս Քուոսմանեն (Ֆինլանդիա) — 5:3
-
Կոպանյ Լաշլո (Հունգարիա) — Սարհան Մամմադով (Ադրբեջան) — 2:1
Եզրափակիչ՝
-
Մարատ Կամպարով (Ռուսաստան) — Դարիուս Վիտեկ (Հունգարիա) — 3:1
Պատվո հարթակ՝
-
Մարատ Կամպարով (Ռուսաստան)
-
Դարիուս Վիտեկ (Հունգարիա)
-
Ալիմխան Սաձիկով (Ղազախստան) և Կոպանյ Լաշլո (Հունգարիա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0