Ձմեռային Օլիմպիական խաղեր-2026․ Փետրվարի 18-ի ժամանակացույցը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
18 փետրվարի, XXV ձմեռային Օլիմպիական խաղեր 2026-ի շրջանակում կանցկացվի մրցումների 12-րդ օրը։ Այդ օրը կխաղարկվի 9 մեդալային հավաքածու՝ 6 մարզաձևերում։
Մեդալային պայքարը կընթանա լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, դահուկավազքում, ֆրիսթայլում, բիաթլոնում և շորտ-տրեկում։
Ստորև ներկայացված է փետրվարի 18-ի մեդալային մրցումների ամբողջական ժամանակացույցը։
Ժամերը նշված են Իտալիայի ժամանակով։
Լեռնադահուկային սպորտ
10:00 — Սլալոմ, կանայք
Սնոուբորդ
11:20 — Սլոուպսթայլ, տղամարդիկ (կարող է հետաձգվել եղանակային պայմանների պատճառով)
Դահուկավազք
11:45 — Թիմային սպրինտ, կանայք
12:15 — Թիմային սպրինտ, տղամարդիկ
Ֆրիսթայլ
13:00 — Ակրոբատիկա, կանայք
Սնոուբորդ
14:30 — Սլոուպսթայլ, կանայք (կարող է հետաձգվել եղանակային պայմանների պատճառով)
Բիաթլոն
14:45 — Էստաֆետա, կանայք
Շորտ-տրեկ
21:00 — Էստաֆետա 3000 մ, կանայք
21:30 — 500 մ, տղամարդիկ
Բացի այդ, փետրվարի 18-ին կկայանան տղամարդկանց հոկեյի մրցաշարի քառորդ եզրափակչի հանդիպումները․
Սլովակիա — Գերմանիա
Կանադա — Չեխիա
Ֆինլանդիա — Շվեյցարիա
ԱՄՆ — Շվեդիա
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0