2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակացույցը՝ փետրվարի 14-ին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 14-ին կկայանա 2026 թվականի XXV ձմեռային Օլիմպիական խաղերի մրցումային յոթերորդ օրը։ Այդ օրը կխաղարկվեն 8 մեդալների հավաքածու՝ 8 մարզաձևերում։
Հայաստանի հավաքականի կազմում այդ օրը հսկա սլալոմում կմասնակցի լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։
Ստորև ներկայացված է Օլիմպիական խաղերի 2026 թվականի փետրվարի 14-ի մեդալային մրցումների ամբողջական ժամանակացույցը։
Ժամանակը նշված է Իտալիայի ժամանակով։
ՕԽ-2026-ի ժամանակացույցը՝ փետրվարի 14
Լեռնադահուկային սպորտ
10:00 — հսկա սլալոմ, տղամարդիկ, 1-ին փորձ
13:30 — հսկա սլալոմ, տղամարդիկ, 2-րդ փորձ
Ֆրիսթայլ
11:45 — զուգահեռ մոգուլ, կանայք (եզրափակիչ)
Դահուկավազք
12:00 — կանանց էստաֆետա 4×7,5 կմ
Բիաթլոն
14:45 — սպրինտ 7,5 կմ, կանայք
Սահադաշտային արագավազք
17:00 — 500 մետր, տղամարդիկ
Սքելետոն
19:35 — կանայք, եզրափակիչ փորձ
Թռիչքներ դահուկացատկի տрампլինից
20:00 — մեծ տрампլին, տղամարդիկ
Շորթ-տրեկ
22:40 — 1500 մետր, տղամարդիկ (եզրափակիչ)
Ձմեռային Օլիմպիական խաղեր 2026․ յոթերորդ օրվա արդյունքները (փետրվարի 13)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
2