SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակացույցը՝ փետրվարի 12-ին


2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակացույցը՝ փետրվարի 12-ին
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Փետրվարի 12-ին կկայանա 2026 թվականի XXV Ձմեռային Օլիմպիական խաղերի հինգերորդ մրցումային օրը։ Այդ օրը կխաղարկվի մեդալների 9 հավաքածու՝ 7 մարզաձևում։

Փետրվարի 12-ի մեդալային ծրագրում ընդգրկված են մրցումներ լեռնադահուկային սպորտում, բիաթլոնում, դահուկավազքում, սահնակային սպորտում, շորթ-թրեքում (2 հավաքածու), սնոուբորդում (2 հավաքածու), արագասահքում և ֆրիսթայլում։

Հայաստանի հավաքականի կազմում այդ օրը կմասնակցի դահուկորդուհի Կատյա Գալստյանը՝ 10 կմ ազատ ոճ մրցաձևում։ Ավելի վաղ 33-ամյա հայ մարզուհին սկիաթլոնում զբաղեցրել է 69-րդ տեղը։

Օլիմպիական խաղեր-2026՝ փետրվարի 12։
Ժամը նշված է իտալական ժամանակով։

ՕԽ-2026 ժամանակացույց՝ փետրվարի 12

Լեռնադահուկային սպորտ
11:30 — Սուպեր-G, կանայք

Ֆրիսթայլ
12:15 — Մոգուլ, տղամարդիկ

Դահուկավազք
13:00 — 10 կմ, ազատ ոճ, անհատական մեկնարկ, կանայք

Սնոուբորդ
14:55 — Սնոուբորդ-քրոս, տղամարդիկ (եզրափակիչներ)

Արագասահք
16:30 — 5000 մետր, կանայք

Սահնակային սպորտ
18:30 — Թիմային էստաֆետա

Սնոուբորդ
19:30 — Հալֆփայփ, կանայք (եզրափակիչներ)

Շորթ-թրեք
21:30 — 500 մետր, կանայք (եզրափակիչներ)

Շորթ-թրեք
21:45 — 1000 մետր, տղամարդիկ (եզրափակիչներ)

Բացի այդ, փետրվարի 12-ին կշարունակվեն հոկեյի և քյորլինգի հանդիպումները, ինչպես նաև կմեկնարկի սկելետոնի որակավորումը։

Տղամարդկանց հոկեյի հանդիպումներ
12:10 — Շվեյցարիա – Ֆրանսիա (խումբ A)
16:40 — Չեխիա – Կանադա (խումբ A)
21:10 — Լատվիա – ԱՄՆ (խումբ C)
21:10 — Գերմանիա – Դանիա (խումբ C)


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։