Հայ մարզիկների սպորտային միջոցառումների ծրագիրը 2025 թվականի ապրիլ ամսվա համար
2025 թվականի ապրիլը խոստանում է հագեցած ամիս լինել հայ մարզիկների համար, որոնք տարբեր մարզաձևերում ներկայացնում են երկիրը միջազգային ասպարեզներում։ Այս ամսին նախատեսված են կարևոր մրցաշարեր ըմբշամարտի, ծանրամարտի, մարմնամարզության, ֆուտբոլի, բռնցքամարտի և խառը մենամարտերի մարզաձևերում։ Ձեզ ենք ներկայացնում հայ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների ամբողջական ծրագիրը։
Սպորտային օրացույց՝ 2025 թվականի ապրիլի համար
-
Մարտի 30 – Mix Fight 57, Երևան։
-
Ապրիլի 1 – Հայաստանի (մինչև 19 տ., կանայք) vs Խորվաթիայի (մինչև 19 տ., կանայք)՝ ՈւԵՖԱ ԵՎՐՈ-19 որակավորման 2-րդ փուլ։
-
Ապրիլի 3 – ՈւԵՖԱ-ի գործկոմի ընտրություններ (Բելգրադ, Սերբիա)։
-
Ապրիլի 4 –
-
Հայաստան (կանայք) vs Լյուքսեմբուրգ (կանայք) – ՈւԵՖԱ Ազգերի Լիգա։
-
Հայաստան (մինչև 19 տ., կանայք) vs Հյուսիսային Մակեդոնիա (մինչև 19 տ., կանայք)՝ ՈւԵՖԱ ԵՎՐՈ-19 որակավորման 2-րդ փուլ։
-
Էրիկ Իսրայելյանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի դեբյուտը (Մոնրեալ, Կանադա)։
-
ACA 185 մրցաշարը Մինսկում՝ Վիկտոր Ազատյան (14-4), Հայկ Կազարյան (14-5) և Մխիթար Բարսեղյան (7-4)։
-
-
Ապրիլի 5 – BFF-ի առաջին մրցաշարը Երևանում (MMA, քիքբոքսինգ, բռնցքամարտ)։
-
Ապրիլի 7 – Հայաստան (մինչև 19 տ., կանայք) vs Լիտվա (մինչև 19 տ., կանայք)՝ ՈւԵՖԱ ԵՎՐՈ-19 որակավորման 2-րդ փուլ։
-
Ապրիլի 7-13 – Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2025 (Բրատիսլավա, Սլովակիա)։
-
Ապրիլի 8 – Ղազախստան (կանայք) vs Հայաստան (կանայք) – ՈւԵՖԱ Ազգերի Լիգա։
-
Ապրիլի 10 – Մարմնամարզության աշխարհի գավաթի փուլ (Օսիեկ, Խորվաթիա)։
-
Ապրիլի 13-21 – Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն 2025 (Քիշնև, Մոլդովա)։
-
Ապրիլի 13-19 – Հոկեյի աշխարհի առաջնություն 2025 (Դիվիզիոն IV), Երևան։
-
Ապրիլի 14-20 – Erevan Major Cup բռնցքամարտի միջազգային մրցաշար (Երևան)։
-
Ապրիլի 16 – Մարմնամարզության աշխարհի գավաթի փուլ (Դոհա, Կատար)։
-
Ապրիլի 18 – Պրոֆեսիոնալ բռնցքամարտ՝ Գուրգեն Հովհաննիսյան (7-0) vs Դախուան Քելոուեյ (11-3) (Օռլանդո, ԱՄՆ)։
-
Ապրիլի 23-26 – Ձյուդոյի Եվրոպայի առաջնություն 2025 (Պոդգորիցա, Չեռնոգորիա)։
-
Ապրիլի 23-24 – Սամբոյի Եվրոպայի առաջնություն 2025 (Լիմասոլ, Կիպրոս)։
-
Ապրիլի 25-27 – Սամբոյի Եվրոպայի երիտասարդական և պատանեկան առաջնություն (Լիմասոլ, Կիպրոս)։
-
Ապրիլի 25 – Մարմնամարզության աշխարհի գավաթի փուլ (Կահիրե, Եգիպտոս)։
-
Ապրիլի 26 – GAMA FC Grand Prix-ի եզրափակիչ. Նաիր Մելիքյան vs Վլադիմիր Իոսելիանի (Թբիլիսի, Վրաստան)։
Կարևոր մրցաշարերի արդյունքները կտեղադրվեն մեր կայքի «Մրցաշարեր» բաժնում, իսկ ամսվա ընթացքում Sportaran.com-ում կհրապարակվեն նաև նորություններ ու հոդվածներ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0