Հայաստան – Վրաստան հանդիպման նախախաղային միջոցառումների ծրագիր
Մարտի 20-ին, ժամը 21:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 մրցաշրջանի փլեյ-օֆֆի վճռորոշ հանդիպումը Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև։
Հանդիպումից առաջ նախատեսված են մի շարք պաշտոնական միջոցառումներ։
Մարտի 19
17:30 – Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլլի Սանիոլը և թիմի մեկ ֆուտբոլիստ նախախաղային մամուլի ասուլիս կտան մարզադաշտի մամուլի սրահում։
18:00 – Վրաստանի հավաքականը կանցկացնի նախախաղային մարզում «Հանրապետական» մարզադաշտի խաղադաշտում։ Լրագրողները կարող են հետևել մարզման առաջին 15 րոպեներին։
19:00 – Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և հավաքականի մեկ ներկայացուցիչ կմասնակցեն մամուլի ասուլիսի, որը տեղի կունենա մարզադաշտի մամուլի սրահում։ Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական սոցիալական էջերում։
19:30 – Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային վերջին մարզումը։ Առաջին 15 րոպեն բաց կլինի հավատարմագրված լրագրողների համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0