Ռանոսը խաղաց «Էլվերսբերգի» դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Այնտրախտ Բրաունշվայգը» 1:3 հաշվով պարտվեց առաջնության առաջատար «Էլվերսբերգին»։
Գրանտ-Լեոն Ռանոսը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից և խաղադաշտ դուրս եկավ 61-րդ րոպեին, երբ իր թիմը փորձում էր փոխել խաղի ընթացքը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը հատկացված ժամանակում կատարեց 7 ճշգրիտ փոխանցում, սակայն 6 անգամ կորցրեց գնդակը։ Խաղի ավարտից հետո SofaScore վիճակագրական հարթակը նրա ելույթը գնահատեց 6.2 միավորով։
Ռանոսի համար սա երրորդ հանդիպումն էր բրաունշվայգյան ակումբի կազմում, որտեղ նա հանդես է գալիս վարձավճարով «Բորուսիա Մյոնխենգլադբախից»։ Բոլոր երեք խաղերում հարձակվողը դուրս է եկել փոխարինման և առայժմ չի գրանցել արդյունավետ գործողություններ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0