SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ռանոսը կրկին առանց րոպեների. «Բորուսիան» 4:0 հաշվով ջախջախեց «Աուգսբուրգին»


Ռանոսը կրկին առանց րոպեների. «Բորուսիան» 4:0 հաշվով ջախջախեց «Աուգսբուրգին»
Ֆուտբոլ 💬 Comment

Մյունխենգլադբախի «Բորուսիան» Բունդեսլիգայի 16-րդ տուրի շրջանակում վստահ հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ՝ 4:0 հաշվով։

Հանդիպման գլխավոր հերոսը Հարիս Տաբակովիչն էր, որը ձևակերպեց դուբլ։ Տանտերերի կազմում ևս մեկական գոլ հեղինակեցին Ջո Սկալլին և Քևին Դիկսը։ Թիմը խաղի առաջին րոպեներից վերահսկում էր խաղի ընթացքը և մրցակցին շանսեր չթողեց դրական արդյունքի հասնելու համար։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը ընդգրկված էր «Բորուսիայի» հայտացուցակում, սակայն ամբողջ հանդիպումը անցկացրեց պահեստայինների նստարանին։ Այս իրավիճակը կարող է ազդակ լինել, որ 22-ամյա ֆուտբոլիստը պետք է մտածի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր թիմ փնտրելու տարբերակի մասին։

Հատկանշական է, որ Ռանոսը խաղաժամանակ չի ստացել անգամ Թուրքիայի հավաքների ընթացքում կայացած ընկերական խաղում․ նա 24 ֆուտբոլիստներից միակն էր, որը մասնակցություն չունեցավ այդ հանդիպմանը։

Այս պահին հայկական հարձակվողի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ տեղեկություններ կամ լուրեր չկան, սակայն «Բորուսիան» պատրաստ է նրան բաց թողնել, եթե համապատասխան առաջարկ ստանա։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։