Ռանոսը փոխարինեց Պլեային և փայլեց ստուգողական խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիա» Մյոնխենգլադբախի կազմում խաղաց երկրորդ խաղակեսն ընկերական հանդիպման ժամանակ «Էրզգեբիրգե Աուեի» դեմ և եղավ խաղադաշտում ամենակարկառուն ֆուտբոլիստներից մեկը։
-
84-րդ րոպեին Ռանոսը կարող էր բացել գոլերի հաշիվը «Բորուսիայում», սակայն ձախողեց մեկը մեկի դուրս գալը դարպասապահի դեմ։
-
Հարձակվողը ակտիվ մասնակցություն ունեցավ հարձակողական գործողություններին՝ երկու անգամ իր խաղընկերներին հիանալի պահեր ստեղծելով, սակայն նրանք վրիպեցին։
-
Հանդիպումն ավարտվեց «ցուլիկների» վստահ հաղթանակով՝ 3:0։
Այս ամառ թիմը լքեց հարձակման երկարամյա առաջատար Ալասան Պլեան, և հենց նրա դիրքում էր այսօր խաղում Ռանոսը։ Անցած ձմռանը հայ ֆուտբոլիստը վարձավճարով միացավ «Կայզերսլաուտերնին», սակայն այնտեղ իրեն չդրսևորեց և վերադարձավ Մյոնխենգլադբախ։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
Մինչ օրս մարզչական շտաբը չի որոշել՝ արդյոք Ռանոսը կմնա հիմնական կազմում, թե կրկին կվարձավճարվի, սակայն Պլեայի հեռանալը զգալիորեն մեծացնում է նրա հնարավորությունները՝ ամրապնդվելու թիմում և Բունդեսլիգայում կանոնավոր խաղաժամանակ ստանալու։ Հաջորդ ստուգողական հանդիպումները ավելի պարզ պատկեր կտան երիտասարդ հարձակվողի դերի մասին նոր մրցաշրջանում։
Հուլիսի 22-ին «Բորուսիան» ընկերական հանդիպում կանցկացնի ուկրաինական «Մետալիստ 1925»-ի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0