SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Րաֆիկ Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում


Րաֆիկ Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Ծանրամարտ 💬 Comment

2025 թ. ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ մինչև 81 կգ քաշային կարգում, Րաֆիկ Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ՝ 343 կգ (158 կգ պոկում, 185 կգ հրում) արդյունքով։ Հայ մարզիկը նաև փոքր արծաթ նվաճեց պոկումում և զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը հրումում։

Հայաստանի 24-ամյա ծանրորդի համար սա արդեն չորրորդ մեդալն է Եվրոպայի առաջնություններից։ 2022-ին նա դարձել էր չեմպիոն, իսկ 2023 և 2024 թթ.՝ բրոնզե մեդալակիր։ 2025-ին Հարությունյանը բարձրացավ պատվո հարթակի երկրորդ աստիճանին։

Մինչև 81 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ իտալացի Օսկար Ռեյեսը՝ 349 կգ (159+190) արդյունքով։ Սա Ռեյեսի համար Եվրոպայի առաջնություններում երրորդ անընդմեջ հաղթանակն է։ Բրոնզե մեդալակիր դարձավ Ալբանիան ներկայացնող Քրիստի Ռամադանին՝ 337 կգ (151+186)։

Մինչև 81 կգ քաշային կարգ, տղամարդիկ՝

  1. Օսկար Ռեյես (Իտալիա) — 349 կգ (159+190)

  2. Րաֆիկ Հարությունյան (Հայաստան) — 343 կգ (158+185)

  3. Քրիստի Ռամադանի (Ալբանիա) — 337 կգ (151+186)

Результаты 81 кг, тяжелая атлетика

Այսպիսով, Հայաստանի հավաքականը այս պահին ունի չորս մեծ մեդալ Եվրոպայի առաջնությունում՝ երեք արծաթե և մեկ բրոնզե։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։