Ռաֆիկ Հարությունյանը այսօր կմասնակցի ԵԱ-2025-ին. Հայաստանի հույսը՝ մինչև 81 կգ քաշային կարգում
Այսօր՝ ապրիլի 17-ին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող 2025 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնի Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը՝ Ռաֆիկ Հարությունյանը։ 24-ամյա մարզիկը, ով հանդես է գալիս մինչև 81 կգ քաշային կարգում, 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն է, ինչպես նաև նախորդ երկու տարիների՝ 2023 և 2024 թվականների բրոնզե մեդալակիր։
Այս անգամ նրա գլխավոր մրցակիցները կլինեն գործող Եվրոպայի չեմպիոնը՝ Իտալիան ներկայացնող Օսկար Ռեյեսը, ինչպես նաև անցյալ տարվա արծաթե մեդալակիր՝ Ալբանիայի ներկայացուցիչ Քրիստի Ռամադանին։ Ռաֆիկը հայտավորել է 355 կգ արդյունք՝ նույնքան, որքան բարձրացրել էր 2021 թվականի հաղթական ԵԱ-ին։ Սակայն հարկ է նշել, որ վերջին երկու տարում նա չի մոտեցել այդ ցուցանիշին (337 և 336 կգ երկամարտի հանրագումարում)։
Հայաստանի հավաքականի երկրպագուները հուսով են, որ Հարությունյանը լիովին ապաքինվել է վնասվածքներից և ցույց կտա իր հնարավորությունների առավելագույնը։
Մրցումները կսկսվեն Երևանի ժամանակով 20:00-ին։
Այս պահի դրությամբ Հայաստանը ԵԱ-2025-ում նվաճել է երեք մեծ մեդալ՝ երկու արծաթե և մեկ բրոնզե։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0