«Փյունիկը» ավարտում է եվրագավաթային ուղին Հունգարիայում «Դյորի» նկատմամբ պարտությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանում ունեցած 2:1 հաշվով հաղթանակից հետո «Փյունիկը» 1:3 հաշվով պարտվեց Հունգարիայի «Դյորին» ՈւԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայի 2025/26-ի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման ընթացքում և երկխաղյա դիմակայության ընդհանուր հաշվով 3:4 դուրս մնաց մրցաշարից։
Տանտերերի ալժիրցի հարձակվող Նադիր Բենբուալին հաշիվը բացեց 16-րդ րոպեին՝ եզրային փոխանցումը գլխով դիպուկ ավարտելով։ Երկրորդ կեսում, 69-րդ րոպեին, նա կրկնեց իր հաջողությունը՝ դարձնելով դուբլ։
«Փյունիկին» հույս պարգևեց թիմի նորեկ Էրիկ Օկանսին, որը իր դեբյուտային խաղում 84-րդ րոպեին խփեց գոլ և հավասարեցրեց երկխաղյա դիմակայության հաշիվը։ Սակայն հունգարական թիմը կարողացավ հաղթանակը կորզել․ 90-րդ րոպեին Դանիել Շտեֆուլը անկյունայինից հետո գոլ խփեց և «Դյորին» դուրս բերեց հաջորդ փուլ։
Եղիշե Մելիքյանի թիմը մինչև վերջին րոպեն պայքարեց փրկության համար, բայց պաշտպանությունում սխալները դարձան պարտության վճռորոշ գործոնը։ Չնայած հավասար պայքարին՝ պաշտպանական բացթողումները «Փյունիկին» արժեցան եվրագավաթային ուղու շարունակությունը։
«Դյոր» — «Փյունիկ» 3:1 (ընդհանուր՝ 4:3)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0