SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Փյունիկը հաղթեց Տրե Ֆիորիին և դուրս եկավ Կոնֆերենցիայի լիգայի որակավորման երկրորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Փյունիկը հաղթեց Տրե Ֆիորիին և դուրս եկավ Կոնֆերենցիայի լիգայի որակավորման երկրորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

Երևանի «Փյունիկը» վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ 2025/26 թվականների մրցաշրջանի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիայի լիգայի որակավորման երկրորդ փուլ՝ սեփական դաշտում 5:0 հաշվով պարտության մատնելով Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին»: Երկու խաղերի արդյունքում հայկական ակումբը հաղթեց 5:1 հաշվով:

«Փյունիկը» երեք գոլ խփեց արդեն առաջին կեսում։ Հաշիվը բացվեց 14-րդ րոպեին՝ Յուսուֆ Օտուբանջոն իրացրեց 11 մետրանոցը։ 24-րդ րոպեին Ալեմաոն կրկնապատկեց առավելությունը Խավի Մորենոյի փոխանցումից հետո։ 40-րդ րոպեին Մարիուս Նուբիսսին եւս իրացրեց 11 մետրանոց՝ դարձնելով հաշիվը 3:0:

Երկրորդ կեսում «Տրե Ֆիորիին» տրվել էր հնարավորությունը կրճատելու հաշիվը, սակայն Հենրի Ավագյանը 55-րդ րոպեին հետ մղեց 11 մետրանոց հարվածը։ 85-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն դուբլ ձևակերպեց Մատաս Վարեյկայի նուրբ փոխանցումից հետո, իսկ 87-րդ րոպեին սանմարինցիներն ավտոգոլի հեղինակ դարձան։

Երկրորդ փուլում «Փյունիկը» կհանդիպի Հունգարիայի «Դյոր» ակումբի հետ։ Առաջին խաղը կկայանա հուլիսի 24-ին Երևանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 31-ին Հունգարիայում։

«Փյունիկի» կազմը՝

Հենրի Ավագյան — Ալեմաո, Վակուլենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Կայնուրգիոս — Աղբալյան (64′ Կուլիկով), Իսլամովիչ (46′ Ուդո) — Տարախչյան (72′ Միլկովիչ), Խավի Մորենո (64′ Վարեյկա) — Օտուբանջո, Նուբիսսի (46′ Մետոյան)։

Գոլերի տեսանյութը՝


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։