«Փյունիկը» պայմանագիր է կնքել Միմիտու Բայի հետ
Երևանի «Փյունիկը» մրցաշրջանի ընթացքում նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Դա 27-ամյա կիսապաշտպան Միմիտու Բային է։
Միմիտու Բային, ով հրավիրվել է Գվինեա-Բիսսաուի ազգային հավաքական, նախկինում արդեն խաղացել է Հայաստանի առաջնությունում՝ ներկայացնելով «Ալաշկերտը»։ Նրա վերջին ակումբը եղել է Արաբական Միացյալ Էմիրությունների Emirates Club-ը։
«Ալաշկերտի» կազմում Միմիտուն հանդես է եկել 2023/24 մրցաշրջանում, անցկացրել է 40 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0