«Փյունիկը» մարզահավաք կանցկացնի Վրաստանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում՝ պատրաստվելու նոր մրցաշրջանին և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի որակավորման խաղերին։
Հավաքի ընթացքում թիմը երեք ստուգողական խաղ կանցկացնի Վրաստանի բարձրագույն լիգայի ներկայացուցիչների հետ.
-
Հունիսի 24: «Փյունիկ» — «Դինամո» (Թբիլիսի)
-
Հունիսի 29: «Փյունիկ» — «Գարեջի»
-
Հուլիսի 3: «Փյունիկ» — «Սամգուրալի»
Այս հանդիպումները կարևոր փուլ կդառնան «Փյունիկի» եվրոպական խաղերին նախապատրաստման համար։ Կոնֆերենցիայի լիգայի առաջին որակավորման փուլում հայաստանյան թիմը կմրցի Սան Մարինոյից «Տրե Ֆիորի» ակումբի հետ։ Հանդիպումները կկայանան հուլիսի 10-ին և 17-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0