«Փյունիկը» հաղթեց «Արարատ-Արմենիային» տեղափոխված խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի չեմպիոնատի 3-րդ տուրի տեղափոխված հանդիպման մեջ «Փյունիկը» նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթեց «Արարատ-Արմենիային»։ Տեղի ունեցած միակ գոլի հեղինակ դարձավ Խավի Մորենոն, ով իր թիմին ապահովեց կարևոր երեք միավոր։
Այս պարտությունը «Արարատ-Արմենիայի» համար առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում, այնուամենայնիվ Մանուել Տուլիպայի թիմը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 31 միավոր։ «Փյունիկը», իր հերթին, հաղթանակի շնորհիվ հասավ 26 միավորի և հավասարվեց երրորդ հորիզոնականում գտնվող «Ուրարտուին»։
Հանդիպումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի, ով մահացավ նոյեմբերի 23-ին։ «Արարատ-Արմենիայի» երկրպագուները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին՝ տribունաներում բացելով մեծ բենները՝ ֆուտբոլի պատմության ամենանշանակալի հայ և խորհրդային գործիչներից մեկի պատվին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0