«Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին» և դարձավ առաջնության առաջատարը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Փյունիկը» կարևոր հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1:0։
Միակ գոլի հեղինակը դարձավ գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն։ Ձմռանը «Փյունիկին» միացած ֆուտբոլիստը շարունակում է տպավորիչ խաղ ցուցադրել նոր թիմում․ երկու խաղում նա արդեն գրանցել է երեք գոլ և մեկ գոլային փոխանցում։
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» դարձավ առաջնության միանձնյա առաջատարը, մեկ միավորով առաջ անցնելով «Արարատ-Արմենիայից»։ «Ալաշկերտը», ունենալով 32 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։
Արդեն հաջորդ տուրում թիմերը կրկին կհանդիպեն միմյանց։ Այս դիմակայությունում ևս մեկ հաղթանակը կարող է զգալիորեն ամրապնդել Արտակ Օսեյանի թիմի դիրքերը և «Փյունիկին» դարձնել առաջնության գլխավոր ֆավորիտը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0