«Փյունիկը» և «Վանը» կարևոր հաղթանակներ տարան ԱՊԼ 12-րդ տուրում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լարված հանդիպման ընթացքում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։ Բանակայինների կազմից աչքի ընկավ Արթուր Ասքարյանը, սակայն Էրիկ Օկանսիի և Խավի Մորենոյի գոլերը մայրաքաղաքային թիմին բերեցին երեք միավոր։
Չափազանց դրամատիկ էր նաև Գյումրիում կայացած խաղը, որտեղ «Վանը» վերջին րոպեներին հաղթեց «Շիրակին»՝ 3:2 հաշվով։ Հաղթական գոլը հանդիպման հինգերորդ ավելացված րոպեին խփեց 39-ամյա Հրայր Մկոյանը՝ վստահորեն իրացնելով 11-մետրանոցը իր նախկին թիմի դարպասը։ Սա Մկոյանի առաջին գոլն էր վերջին վեց ու կես տարվա ընթացքում․ վերջին անգամ նա աչքի էր ընկել 2019-ին՝ «Ալաշկերտի» կազմում՝ 40 մետրից խփելով «Արարատ-Արմենիային»։
«Շիրակի» կազմում գոլերով աչքի ընկան Ջեսի Ակիլան և Գագիկ Ակուլյանը, իսկ «Վանի» համար գոլ խփեցին Ջեֆերսոնը, Ֆերեյրան և Մկոյանը։
Այս խաղերից հետո «Փյունիկը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական, շրջանցելով «Ուրարտուին» և «Նոային», իսկ «Վանը»՝ 14 միավորով, զբաղեցնում է վեցերորդ տեղը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0