«Փյունիկը» ջախջախեց «Արարատին» և դուրս եկավ եվրագավաթներ
Սեզոնի վերջին կարևոր խաղում «Փյունիկը» 5։2 վստահ հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ և ապահովեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, որը թույլ է տալիս մասնակցել ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի առաջին որակավորման փուլին։
Եշե Մելիքյանի թիմը հինգ գնդակ խփեց՝ շնորհիվ Սերժ Դեբլեի դուբլի (24’, 39’), Յուսուֆ Օտուբանջոյի (53’) և Էդգար Մալաքյանի 11 մետրանոցի (63’) հստակ հարվածների, ինչպես նաև Կալիֆալա Դումբիայի ինքնագոլի (59’)։ «Արարատի» կազմում աչքի ընկան Մուսա Կանտեն (41’) և նույն Դումբիան, բայց այս անգամ մրցակցի դարպասը (55')։
Վերջին տուրում «Փյունիկը» կհանդիպի «Վանի» հետ, սակայն այդ խաղը այլևս չի ազդի թիմի դիրքի վրա՝ 4-րդ հորիզոնականը արդեն ապահովված է։
Այսպիսով՝ «Փյունիկը» կդառնա չորրորդ հայկական ակումբը, որը 2025/26 մրցաշրջանի եվրագավաթներին կմասնակցի և կներկայացնի Հայաստանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0