SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Փյունիկ-աղջիկները» իմացան իրենց մրցակցին կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում


«Փյունիկ-աղջիկները» իմացան իրենց մրցակցին կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում
Ֆուտբոլ 💬 Comment

Հունիսի 24-ին կայացավ ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Փյունիկ-աղջիկները» իրենց ելույթը կսկսեն երրորդ խմբի կիսաեզրափակչից։

«Փյունիկի» մրցակիցը կլինի բուլղարական FC NSA Sofia թիմը։ Այս զույգի հաղթողը եզրափակչում կխաղա ŽFK Ljuboten (Հյուսիսային Մակեդոնիա) – NSÍ Runavík (Ֆարերյան կղզիներ) դիմակայության հաղթողի հետ։ Մինի-մրցաշարերի կիսաեզրափակիչները կկայանան հուլիսի 30-ին, իսկ եզրափակիչները և երրորդ տեղի խաղերը՝ օգոստոսի 3-ին։ Յուրաքանչյուր խմբի հաղթողը կշարունակի պայքարը երկրորդ որակավորման փուլում՝ «չեմպիոնների ուղով»։

Եթե «Փյունիկը» հաղթի եզրափակիչում, ապա երկրորդ որակավորման փուլում կհանդիպի Շվեդիայի չեմպիոն FC Rosengård-ի հետ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։