Հինգ հայ գիմնաստ կմասնակցի Օսիեկում անցկացվելիք Աշխարհի գավաթի փուլին
Ապրիլի 7-ից 14-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կանցկացվի մարզական գիմնաստիկայի 2025 թվականի Աշխարհի գավաթի չորրորդ փուլը։ Հայաստանը մրցումներին կներկայանա հինգ մարզիկով։
Հայաստանի հավաքականի կազմը՝
Արթուր Դավթյան
Վահագն Դավթյան
Արթուր Ավետիսյան
Համլետ Մանուկյան
Մամիկոն Խաչատրյան
Ներկայումս հայ գիմնաստները Աշխարհի գավաթի փուլերում նվաճել են երեք ոսկե մեդալ։ Երկու ոսկի հենացատկում՝ Արթուր Դավթյանի հաշվին, ևս մեկ ոսկե մեդալ օղակներում՝ Վահագն Դավթյանի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0