Այսօր Եվրոպայի U23 առաջնությունում պայքարը սկսում են հինգ հայ ըմբիշներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2026 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության բացման օրը գորգ կելնեն հինգ հայ ըմբիշներ՝ Արման Հարությունյանը, Արման Մուսիկյանը, Դավիթ Մարգարյանը, Հայկ Պապիկյանը և Գուրգեն Սիմոնյանը։
Մրցաշարի հենց սկզբում երկու հայ ըմբիշներ կհանդիպեն Ռուսաստանը ներկայացնող շատ ուժեղ մրցակիցների հետ։
57 կգ — Արման Հարությունյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Այանդար Օնդար (Ռուսաստան)
18-ամյա Արմանի համար սա կլինի առաջին մրցաշարը մինչև 23 տարեկանների մակարդակում։ Նախկինում նա մեդալներ է նվաճել մինչև 17 տարեկանների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև մեկ անգամ մասնակցել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը։
65 կգ — Արման Մուսիկյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Զոլտան Մատե Միեյ (Հունգարիա)
Մուսիկյանը նույնպես առաջին անգամ կմրցի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում։ Ավելի վաղ նա դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
70 կգ — Դավիթ Մարգարյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Մագոմեդ Էլտեմիրով (Ռուսաստան)
Դավիթը արդեն մեկ անգամ հանդես է եկել մինչև 23 տարեկանների մակարդակում և 2025 թվականի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը։
79 կգ — Հայկ Պապիկյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Տրիստան Ալեքսանդրով (Էստոնիա)
Հայկը այս ցուցակի ամենափորձառու ըմբիշն է։ Պապիկյանը Հայաստանի մեծահասակների հավաքականը ներկայացրել է Եվրոպայի երկու առաջնություններում։ Նա մինչև 23 տարեկանների մակարդակում հանդես է գալիս 2023 թվականից, որտեղ դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր, ինչպես նաև մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։
97 կգ — Գուրգեն Սիմոնյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Այմար Ալսոն Էգինոա (Իսպանիա)
Սիմոնյանը առաջին անգամ կմրցի մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում, սակայն նախկինում ներկայացրել է Հայաստանի մեծահասակների հավաքականը 2025 թվականի Եվրոպայի առաջնությունում։
Հայաստանի հավաքականի բոլոր արդյունքները կհրապարակվեն մեր կայքում՝ ԱՅՍՏԵՂ։
Մենամարտերի կրկնությունները հասանելի կլինեն մեր Telegram ալիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0