«Պուշկաշ Ակադեմիա»-ն և «Լեգիա»-ն ոչ-ոքի խաղացին Իսպանիայում անցկացվող հավաքի ընթացքում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Պուշկաշ Ակադեմիա»-ն և Վարշավայի «Լեգիա»-ն ընկերական հանդիպում անցկացրին Իսպանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ «Պուշկաշ Ակադեմիա»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Մանդովիչը, իսկ «Լեգիա»-ի կազմում աչքի ընկավ Ուրբանսկին։
Հունգարական ակումբի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Նա խաղաց առաջին խաղակեսը՝ հանդես գալով աջ պաշտպանի դիրքում։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով ներկայացնում է «Լեգիա»-ն, հանդիպմանը չի մասնակցել․ ֆուտբոլիստը բաց թողեց խաղը վնասվածքի պատճառով։
Իրենց հաջորդ ստուգողական հանդիպումները թիմերը կանցկացնեն մոտ օրերին․ հունվարի 15-ին «Պուշկաշ Ակադեմիա»-ն կմրցի Լիբերեցից չեխական «Սլովան»-ի դեմ, իսկ հունվարի 16-ին «Լեգիա»-ն կհանդիպի «Սիգմա»-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0