Լյոա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի U20 մրցաշարի ուղիղ հեռարձակում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանում մեկնարկել է Լյոա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների միջազգային մրցաշարը՝ 2026 թվականի շրջանակում։ Մրցումները կանցկացվեն մարտի 17–18-ին «Դինամո» մարզական կենտրոնում և կհավաքեն յոթ երկրների խոստումնալից երիտասարդ ըմբիշների։
Երկու գորգերի վրա գոտեմարտերը սկսվել են Երևանի ժամանակով ժամը 11:00-ին։ Ուղիղ հեռարձակումը հասանելի է YouTube-ում։
Հեռարձակում ԳՈՐԳ Ա
Հեռարձակում ԳՈՐԳ Բ
Մրցաշարին կմասնակցեն շուրջ 140 մարզիկներ յոթ երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Մոլդովա, Իտալիա, Ֆրանսիա և Ղրղզստան։ Սպասվում է բարձր մրցակցություն և դիտարժան գոտեմարտեր, քանի որ շատերի համար սա կարևոր փուլ է միջազգային կարիերայում։
Վիճակահանությունը կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0