SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

ՄՄԱ պատանիների աշխարհի առաջնության միջանկյալ արդյունքները. Հայաստանի ակտիվում արդեն 8 մեդալ


ՄՄԱ պատանիների աշխարհի առաջնության միջանկյալ արդյունքները. Հայաստանի ակտիվում արդեն 8 մեդալ
MMA 💬 Comment

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում շարունակվում է IMMAF-ի կողմից կազմակերպված ՄՄԱ պատանիների աշխարհի առաջնությունը՝ տարբեր տարիքային խմբերի մասնակցությամբ։ Հուլիսի 21-ին և 22-ին խաղարկվել են Youth D (մինչև 11 տ.) և Youth C (մինչև 13 տ.) տարիքային խմբերի բոլոր մեդալները։

Հայաստանի ներկայացուցիչներն արդեն նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե։ Աշխարհի չեմպիոն է դարձել Մոնիկա Ասրյանը, ով մինչ այս Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր երրորդ տեղը, իսկ այժմ բարելավել է արդյունքը՝ դառնալով աշխարհի չեմպիոն։

Ահա արդյունքները այս պահին․

Ոսկի՝

  • Մոնիկա Ասրյան — 34 կգ (Աղջիկներ U13)

Արծաթ՝

  • Միշա Սիմոնյան — 37 կգ (Տղաներ U13)

  • Մարկ Ղամբարյան — 34 կգ (Տղաներ U11)

  • Տիգրան Քոչարյան — 27 կգ (Տղաներ U11)

Բրոնզ՝

  • Ռուբեն Սարգսյան — 31 կգ (Տղաներ U13)

  • Դավիթ Գասպարյան — 52 կգ (Տղաներ U13)

  • Արտակ Մելքոնյան — 34 կգ (Տղաներ U11)

  • Սոֆի Խաչատրյան — 62 կգ (Աղջիկներ U13)

Youth D (U11) և Youth C (U13) տարիքային խմբերի մեդալային հաշվարկից հետո մրցաշարը շարունակվում է մինչև 15 և մինչև 17 տարեկան պատանիների համար։

Immaf Youth world Championships


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։