Երեւանում կայանալիք երիտասարդական Եվրոբասկետի տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 15-ին
Մայիսի 15-ից կմեկնարկի մինչեւ 20 տարեկան պատանիների Եվրոպայի բասկետբոլի առաջնության (B դիվիզիոն) տոմսերի վաճառքը։ Մրցաշարը կանցկացվի Երեւանում՝ հուլիսի 11-20-ը։
Այն կդառնա տարվա ամենամասշտաբային սպորտային իրադարձություններից մեկը Հայաստանում։ Մեդալների համար կպայքարեն 21 ազգային հավաքականներ, այդ թվում՝ Հայաստանի Մ20 հավաքականը։
Հայաստանի հավաքականը հանդես կգա B խմբում՝ մրցելով Իռլանդիայի, Լատվիայի, Էստոնիայի եւ Չեռնոգորիայի թիմերի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0