«Նոայի» նախագահը՝ «ԱԶ Ալկմարի» նկատմամբ հաղթանակի և երկրպագուների դերի մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը մեկնաբանել է թիմի հաղթանակը նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում։
Հանդիպումը կայացել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Չնայած ցուրտ եղանակին և ուշ մեկնարկին՝ մարզադաշտը լիովին լեցուն էր։ «Նոան» նվազագույն հաշվով հաղթեց՝ 1:0։
Վարդանյանի խոսքով՝ հաջողության գլխավոր գրավականը երկրպագուների աջակցությունն էր։
«Դու՛ք եք հավատացել: Ձմռանը՝ շատ ուշ ժամի, մարզադաշտը լեփ-լեցուն էր: Տղաները պարզապես իրագործեցին ձեր հավատը: Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում, մեր թիմին՝ ավելի շատ աշխատել: «Նոայի» հաղթանակը ավելացրեց Հայաստանին +0.500 միավոր, և մենք հիմա 33-րդ տեղում ենք: Այս հորիզոնականը պահպանելու դեպքում Հայաստանի գավաթակիրն առաջին անգամ կսկսի ճանապարհը Եվրոպա լիգայից: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Միասին դեռ շատ ենք այսպիսի օրեր վայելելու, որովհետև դուք եք այդպես ուզում ու հավատում մեզ:»։
Հաղթանակը Հայաստանին ավելացրեց ևս +0.500 միավոր ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում։ Հայաստանը ներկայումս զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը։ Դիրքը պահպանելու դեպքում Հայաստանի գավաթակիրն առաջին անգամ կմեկնարկի եվրագավաթներում Եվրոպայի լիգայից։
Պատասխան խաղը կկայանա փետրվարի 26-ին Ալկմարում, որտեղ էլ կորոշվի՝ կկարողանա՞ արդյոք «Նոան» շարունակել պայքարը մրցաշարում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0