Ջոն վան՛թ Սխիպի մամուլի ասուլիսը Վրաստանի դեմ հանդիպումից առաջ տեղի կունենա մարտի 22-ին
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել 2024/2025 թվականների ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպմանը Վրաստանի դեմ, որը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում։
Հանդիպումից մեկ օր առաջ՝ մարտի 22-ին, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛թ Սխիպը և կիսապաշտպան Արթուր Սերոբյանը կմասնակցեն նախախաղային մամուլի ասուլիսին։ Միջոցառումը կմեկնարկի 17:00-ին Թբիլիսիի մարզադաշտի մամուլի սրահում և կհեռարձակվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական սոցիալական էջերում։
Մամուլի ասուլիսից անմիջապես հետո՝ 17:30-ին, Հայաստանի հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը։ Առաջին 15 րոպեն բաց կլինի հավատարմագրված լրագրողների համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0