Բարսեղյանի հրաշալի գոլային փոխանցումը «Պոդբրեզովայի» դեմ հաղթանակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սլովակիայի առաջնության առաջատար Բրատիսլավայի «Սլովանը» վստահ անցկացրեց չեմպիոնական խմբի երրորդ տուրի հանդիպումը՝ 2:0 հաշվով հաղթելով «Պոդբրեզովային»։
Հաղթանակում կարևոր դեր խաղաց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Կիսապաշտպանը դաշտում անցկացրեց 89 րոպե և 64-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց։ Բարսեղյանը կենտրոնից կատարեց հիանալի հեռահար փոխանցում՝ մեն-մենակ դուրս բերելով Անդրաժ Շպորարին դարպասապահի դեմ, և հարձակվողը չվրիպեց։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
«Պոդբրեզովայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև հայկական ֆուտբոլը ներկայացնող երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Դավիդ Հակոբյանը, ով փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0